Կառավարության որոշումներ

5 Փետրվարի 2015, 96 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԱԶՈՏԱ- ԿԱՆ, ՖՈՍՖՈՐԱԿԱՆ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԱԿԱՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը (այսուհետ` ծրագիր)` համաձայն N 1 հավելվածի։
2. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապա-հովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 2, 3, 4, 5 և 6 հավելվածների։
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի N 150-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 2051.8 տոննա ազոտական, 1471.55 տոննա ֆոսֆորական և 1026.7 տոննա կալիումական պարարտանյութերի համար համապատասխանաբար տրամադրված 76737320, 117724000 և 92403000 դրամ սուբսիդիաներ և այդ խմբաքանակների բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով տրամադրված՝ ազոտական պարարտանյութի համար՝ 12823750 դրամ, ֆոսֆորական պարարտանյութի համար՝ 9197188 դրամ և կալիումական պարարտանյութի համար՝ 6416875 դրամ դրամաշնորհների գումարները ենթակա չեն վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է 2138823760 դրամ՝ որպես սուբսիդիա, սահմանված կարգով, սուբսիդիայի պայմանագրով տրամադրել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և 300988400 դրամ՝ «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին՝ ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի մատակարարումները կազմակերպելու նպատակով.
2) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարից 207895000 դրամը, առանց մրցույթի անցկացման, որպես դրամաշնորհ, սահմանված կարգով, դրամաշնորհի պայմանագրով տրամադրել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և 13832188 դրամը՝ «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի N 150-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին 2014 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի շրջանակներում չբաշխված 2051.8 տոննա ազոտական, 1471.55 տոննա ֆոսֆորական և 1026.7 տոննա կալիումական պարարտանյութերի համար համապատասխանաբար տրամադրված 76737320, 117724000 և 92403000 դրամ սուբսիդիան և այդ խմբաքանակի բեռնման ու համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով տրամադրված ազոտական պարարտանյութի համար՝ 12823750 դրամ, ֆոսֆորական պարարտանյութի համար՝ 9197188 դրամ և կալիումական պարարտանյութի համար՝ 6416875 դրամ դրամաշնորհի գումարները պայմանագրային հիմունքներով թողնել «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի շրջանակներում ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերը բաշխելու նպատակով։
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ծրագրի իրականացման համար «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեից 2015 թվականի առաջին եռամսյակում տրամադրել 3991584000 դրամի և «Հրաշք այգի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 309841000 դրամի չափով բյուջետային վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)՝ մինչև 2015 թվականի դեկտեմբերի 20-ը, առանց գրավի և տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված