20 Հոկտեմբերի 2005, 2073 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՑ ԵՎ ՓԱԿ ԿՈԼԵԿՏՈՐԱԴՐԵՆԱԺԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի «Մելիորացիա» պետական փակ բաժնետիրական ընկերության հիմնական միջոցները վերագնահատելու մասին» N 1383-Ա որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել «Մելիորացիա» պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում գտնվող բաց կոլեկտորադրենաժային ցանցերի վերագնահատման արդյունքները և դրանք արտացոլել ընկերության 2005 թվականի տարեկան հաշվապահական հաշվեկշռում` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաշվառումից դուրս մնացած փակ կոլեկտորադրենաժային ցանցերը` 641754711 դրամ հաշվեկշռային արժեքով (N 2 հավելված), և բաց կոլեկտորադրենաժային ցանցերը` 88708007 դրամ հաշվեկշռային արժեքով (N 3 հավելված), ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշման 2-րդ կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել «Մելիորացիա» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում` այդ գույքի հաշվեկշռային արժեքի չափով, ավելացնելով կանոնադրական կապիտալը` բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման միջոցով։