22 Հունվարի 2015, 80 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի Մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափով հաշվարկման շաքարի արտադրության համար 1701 11 ծածկագրին դասվող (եղեգնից շաքարհումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների) ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծման կարգը հաստատելու մասին N 546-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ՇԱՔԱՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 ԵՎ 1701 14 ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԵՂԵԳՆԻՑ ՇԱՔԱՐՀՈՒՄՔ ԱՌԱՆՑ ԲՈՒՐԱՀԱՂՈՐԴՈՂ ՈՒ ՆԵՐԿՈՂ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ՝ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԱՔԱՐԻ ՃԱԿՆԴԵՂԻ)` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ.
2) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագրի N 3 hավելվածի 42-րդ կետի դրույթն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.».
3) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել շաքարի արտադրության համար առանց ներմուծման մաքսատուրքի վճարման ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 13 և 1701 14 ծածկագրերին դասվող ապրանքների (եղեգնից շաքարհումք առանց բուրահաղորդող ու ներկող հավելումների՝ բացառությամբ շաքարի ճակնդեղի)` Հայաստանի Հանրապետություն ներմուծման կարգը` համաձայն հավելվածի».
4) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 2-ից հետո ծագած հարաբերությունների վրա:»:
5) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 2-ից հետո ծագած հարաբերությունների վրա: