1 Դեկտեմբերի 2005, 2072 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության տեսչության (ՀՀ պետատոմհսկողության) կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 2183-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
1) որոշման վերնագրում, 1-ին կետում ու 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում, որոշմամբ հաստատված կանոնադրության վերնագրում ու 1-ին կետի առաջին պարբերության մեջ և որոշմամբ հաստատված կառուցվածքի վերնագրում «ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության» բառերը փոխարինել «միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման» բառերով.
2) որոշման 1-ին կետում «16-րդ հոդվածով» բառերը փոխարինել «16-րդ և 17-րդ հոդվածներով» բառերով.
3) որոշմամբ հաստատված կանոնադրության մեջ`
ա) 8-րդ կետում`
«ժէ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժէ) շահագործող կազմակերպության կողմից ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների շահագործման ժամանակ տեղի ունեցած միջուկային և ճառագայթային միջադեպերի քննության գնահատում, իսկ անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով լրացուցիչ քննության իրականացում և խախտումների մասին տվյալների բանկի ստեղ-
ծում».
«իդ» ենթակետում «առնվազն յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով» բառերը փոխարինել «տարեկան մեկ անգամ» բառերով.
«իե» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «իզ», «իը» և «իթ» ենթակետերով`
«իզ) պետական մարմիններից ու կազմակերպություններից միջուկային և ճառագայթային անվտանգության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացումը».
«իը) գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը.
իթ) շրջակա միջավայրի ճառագայթային անվտանգության մշտադիտարկման (մոնիթորինգի) և վերահսկողության իրականացումը».
բ) 15-րդ կետի «է» ենթակետը լրացնել «, այդ թվում՝ միջազգային միջգերատեսչական» բառերով.
4) որոշմամբ հաստատված կառուցվածքի՝
ա) առաջին տողից հանել «կարգավորման և հսկողության» բառերը.
բ) երկրորդ տողից հանել «կարգավորման ու հսկողության» բառերը.
գ) երրորդ տողը «վերլուծության» բառից հետո լրացնել «ու միջազգային համագործակցության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: