22 Հունվարի 2015, 36 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրելու կարգը, մրցույթի և աճուրդի կազմակերպման և անցկացման կարգը և մրցույթի հաղթողին որոշելու կարգը հաստատելու մասին» N 1106-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Սույն կարգի 1-ին կետում նշված վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Ընդ որում, այդ միջոցների 20 տոկոսը տվյալ բյուջետային տարվա վերջում վարչության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի ներկայացմամբ ընդունվող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից որպես դրամաշնորհ փոխանցվում է համապատասխան կազմակերպությանը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: