15 Դեկտեմբերի 2005, 2151 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի «Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1522-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված ծրագիրը`
ա) 6.5-րդ կետի «ժամկետը» սյունակում «2004 - 2005» թվերը փոխարինել «2006» թվով.
բ) 6.9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
6.9. |
Պետական ծառայողների կենսաթոշակային ապահովության նոր համակարգի ներդրում |
«Պետական ծառայողների կենսաթոշակային ապահովության մասին» ՀՀ օրենքի նախագիծ |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։