22 Հունվարի 2015, 25 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 1176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության ապահովման գծով իրականացվող ծառայությունների դիմաց ստացվող վճարների գումարների օգտագործման ուղղությունները 2005 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի ձևով հաստատելու, նախահաշվի կատարման հետ կապված առանձին հարցեր կանոնակարգելու և ծախսերի նորմատիվները հաստատելու մասին» N 1176-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված նորմատիվներին ավելացվում է 8000 դրամի չափով հավելում՝ բարձր լեռնային վայրերում աշխատելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
4. Սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հետադարձ ուժի դրույթը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից կնքված պահպանության և անվտանգության ծառայությունների մատուցման պայմանագրերից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագող հարաբերությունների վրա: