Կառավարության որոշումներ

25 Փետրվարի 2004, 254 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՂԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ, ԱՐՈՒՃ ԵՎ ՊԱՐՏԻԶԱԿ ԳՅՈՒՂԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՋՐԱՏԱՐ» ՕԲՅԵԿՏԸ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 26-ի N 353 որոշման համաձայն իրականացվել — ավարտվել է «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի գյուղերի ջրամատակարարման վերականգնում, Արուճ — Պարտիզակ գյուղերի կենտրոնական ջրատար» օբյեկտի առաջին հերթի շինարարությունը, ինչպես նա— «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի գյուղերի ջրամատակարարման վերականգնում, Արուճ — Պարտիզակ գյուղերի կենտրոնական ջրատար» նորակառույց օբյեկտի արդյունավետ ու նպատակային շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ   է.
        1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին — Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ համատեղ հրամանով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի գյուղերի ջրամատակարարման վերականգնում, Արուճ — Պարտիզակ գյուղերի կենտրոնական ջրատար» նորակառույց օբյեկտի փաստագրման աշխատանքները կատարելու, այդ օբյեկտը «Ջրշին» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնելու — «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու աշխատանքները կանոնակարգելու համար: 
        2. Միջգերատեսչական հանձնաժողովին` «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի գյուղերի ջրամատակարարման վերականգնում, Արուճ — Պարտիզակ գյուղերի կենտրոնական ջրատար» օբյեկտի շահագործման ընդունման փաստագրումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին»
N 626-Ն որոշմամբ հաստատված` ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգին համապատասխան — այդ կարգով սահմանված ժամկետներում՝ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելով համապատասխան առաջարկություններ:
        3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` 15-օրյա ժամկետում «Ջրշին» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 591506.4 հազ. դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի գյուղերի ջրամատակարարման վերականգնում, Արուճ — Պարտիզակ գյուղերի կենտրոնական ջրատար» օբյեկտը — այն, որպես պետական սեփականություն, ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
        4. Նվազեցնել «Ջրշին» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի գյուղերի ջրամատակարարման վերականգնում, Արուճ — Պարտիզակ գյուղերի կենտրոնական ջրատար» օբյեկտի հաշվեկշռային արժեքի չափով:
        5. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի չափով փոխհատուցումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:
        6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝
        ա) 15-օրյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի գյուղերի ջրամատակարարման վերականգնում, Արուճ — Պարտիզակ գյուղերի կենտրոնական ջրատար» օբյեկտը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը.
 բ) երկամսյա ժամկետում ապահովել «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի գյուղերի ջրամատակարարման վերականգնում, Արուճ — Պարտիզակ գյուղերի կենտրոնական ջրատար» օբյեկտի գույքային իրավունքների պետական գրանցումը` «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սեփական միջոցների հաշվին.
 գ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի գյուղերի ջրամատակարարման վերականգնում, Արուճ — Պարտիզակ գյուղերի կենտրոնական ջրատար» օբյեկտի լիարժեք օգտագործման միջոցառումների ծրագիր։
        7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: