Կառավարության որոշումներ

25 Դեկտեմբերի 2014, 1490 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 338-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների հողի հարկ վճարողների և ոռոգման ջուր օգտագործողների համար 2014 թվականին Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի ու Տավուշի մարզպետարաններին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին» N 338-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման, ինչպես նաև NN 2 և 3 հավելվածների վերնագրերում ու տեքստում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «գյուղատնտեսության» բառով.
2) որոշման 2-րդ կետում «23,447.3» թիվը փոխարինել «24,155.3» թվով.
3) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
Հավելված