15 Հունվարի 2015, 2 - Ա
ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի ապիլի 16-ի N 15-Ա որոշմամբ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքի` հասարակական կառուցապատման հողամասերից 0,0431 հեկտար մակերեսով (անշարժ գույքի իրավունքի գրանցման վկայական` N 01042014-11-0012, 01.04.2014 թ.) ու 53785 դրամ կադաստրային արժեքով հողամասը և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Էդիկ Լևոնի Ադամյանի (նույ-նականացման քարտ՝ 002663557, տրված` 25.01.2014 թ., 056-ի կողմից, հաշվառման հասցեն՝ քաղ. Բերդ, Թեհլերյան 56/1) սեփականությունը հանդիսացող` բնակավայրի բնակելի կառուցապատման` 0.0269 հեկտար մակերեսով (անշարժ գույքի իրավունքի գրանցման վկայական` N 09042014-11-0018, 08.04.2014 թ.) ու 33569 դրամ կադաստրային արժեքով հողամասը որպես նվիրաբերություն ընդունել Հայասատանի Հանրապետության սեփականություն և այն ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին՝ «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
1) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բերդի քաղաքային համայնքի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Էդիկ Լևոնի Ադամյանի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագրեր.
2) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման և գույքային իրավունքների պետական գրանցման աշխատանքները՝ այն իրականացնելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
3) սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: