Կառավարության որոշումներ

25 Դեկտեմբերի 2014, 1479 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. <<Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի դեպարտամենտ>> պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 52/2 հասցեում գտնվող 73,854.5 հազ. դրամ սկզբնական արժեքով 393,58 քառ. մետր մակերեսով շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 10,870.0 հազ. դրամ սկզբնական արժեքով 0,06 հեկտար հողամասը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել <<Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի դեպարտամենտ>> պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` գույքի պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին: