Կառավարության որոշումներ

25 Դեկտեմբերի 2014, 1524 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՈՒ ԹՈՒՅԼ¬ՏՎՈՒ-ԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված ապրանքախմբերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքախմբերի ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում արգելված ապրանքների կանոնակարգման և սահմանափակումների ենթակա ապրանքների լիցենզավորման գործընթացը համակարգող` Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմինների (այսուհետ` լիազոր մարմին) ցանկը` համաձայն N 3 հավելվածի:
4. N 3 հավելվածի 2.24-2.29-րդ կետերով նախատեսված ապրանքային խմբերում նախատեսվող յուրաքանչյուր ապրանքի մասով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կսահմանվեն լիազոր մարմիններ:
5. Հաստատել Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը` համաձայն N 4 հավելվածի:
6. Լիազոր մարմիններին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում hաստատել կամ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել յուրաքանչյուրի համակարգման ոլորտում գտնվող երրորդ երկրների հետ սահմանափակումների ենթակա ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման ընթացակարգերը` հիմք ընդունելով սույն որոշման 4-րդ կետով հաստատված շրջանակային կարգի պահանջները.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում hաստատել սույն որոշմամբ սահմանված ապրանքախմբերի մեջ ներառված ապրանքների ցանկը` ըստ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի՝ հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի N 134 որոշմամբ հաստատված ցանկերը:
7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ մինչև 2015 թվականի փետրվարի առաջին տասնօրյակի ավարտը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել արտաքին առևտրային նպատակով ապրանքներ արտահանելու և (կամ) ներմուծելու էլեկտրոնային լիցենզիաների կամ թույլտվությունների տրամադրման կարգը և ձևերը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:
Հավելված