25 Դեկտեմբերի 2014, 1497 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 290-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված, բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» համաձայնագրի 1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված ապրանքների առաքման մասով լիազոր մարմին ճանաչելու մասին» N 290-Ա որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:» բառերը: