Կառավարության որոշումներ

25 Դեկտեմբերի 2014, 1488 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԻԿԱՅԻՆ ԲԵՐՔԻ ՀԱՎԱՔՄԱՆ ԿՈՄԲԱՅՆՆԵՐԻ ԵՎ ԿՈՄԲԱՅՆՆԵՐԻ ՄՈԴՈՒԼՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետություն հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433510001, 8433510009, 8433900000) երրորդ երկրներից ներմուծումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա համար Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիայի կողմից հաստատված ներմուծման թույլատրելի ծավալին համապատասխան.
2) հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433510001, 8433510009, 8433900000) ներմուծման մեկանգամյա լիցենզիա (թույլտվություն) տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը:
2. Հաստատել`
1) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433510001, 8433510009, 8433900000)` Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ծավալների բաշխման կարգը, հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների ներմուծման բնաիրային ծավալների մասին տեղեկատվությունը և արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների ներմուծման մեկանգամյա լիցենզիայի (թույլտվություն) ստանալու մասին հայտը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող մասնակիցների կողմից հատիկային բերքի հավաքման կոմբայնների և կոմբայնների մոդուլների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8433510001, 8433510009, 8433900000) ներմուծման մեկանգամյա լիցենզիայի (թույլտվության) ձևը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից:


Հավելված