1 Դեկտեմբերի 2005, 2068 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 471-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 471-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետում «ատոմային էներգիայի օգտագործման միջուկային և ռադիացիոն անվտանգության» բառերը փոխարինել «միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման» բառերով: