27 Նոյեմբերի 2014, 1367 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1219-Ն ԵՎ N 1489-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «թ» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի «Ճառագայթային անվտանգության նորմերը հաստատելու մասին» N 1219-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) 2-րդ կետի «դ» ենթակետում, 8-րդ կետի «գործողության մակարդակ» և «միջամտման մակարդակ» հասկացություններում, VII բաժնի վերնագրում, 52-րդ, 53-րդ կետերում և N 21 աղյուսակի վերնագրում «քրոնիկ» բառը փոխարինել «եղած» բառով.
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն նորմերի պահանջները չեն տարածվում`
ա) չափավոր քանակությամբ (մինչև 1 տոննա զանգվածով) այն պինդ ռադիոակտիվ նյութերի վրա, որոնցում պարունակվող ռադիոակտիվ իզոտոպների ակտիվությունը կամ տեսակարար ակտիվությունը ցածր է սույն նորմերի N 1 աղյուսակում ներկայացված ազատման մակարդակներից կամ այն մեծաքանակ (1 տոննայից ավելի զանգվածով) պինդ ռադիոակտիվ նյութերի վրա, որոնցում պարունակվող անթրոպոգեն ռադիոակտիվ իզոտոպների տեսակարար ակտիվությունը ցածր է սույն նորմերի N 27 աղյուսակում ներկայացված արժեքներից կամ այն պինդ ռադիոակտիվ նյութերի վրա, որոնք դուրս են բերվել կարգավորող վերահսկողությունից (դրանցում առկա անթրոպոգեն ռադիոակտիվ իզոտոպների տեսակարար ակտիվությունը սույն նորմերի N 27 աղյուսակում ներկայացված արժեքներից ցածր լինելու պատճառով).
բ) փակ ռադիոիզոտոպային ճառագայթման աղբյուրներ հանդիսացող այն սարքավորումների վրա, որոնց արտաքին մակերեսի ցանկացած հասանելի տեղից 0.1m հեռավորության վրա ճառագայթահարման համարժեք դոզայի հզորությունը չի գերազանցում 1 Sv/ h-ն, և ապահովված է աղբյուրի հերմետիկությունը.
գ) գեներացնող ճառագայթման այն աղբյուրների վրա, որոնք ունեն էլեկտրոնային խողովակի տեսք (օրինակ` կատոդային ճառագայթային խողովակները), որոնց բնականոն շահագործման ժամանակ արտաքին մակերեսի ցանկացած հասանելի տեղից 0,1 m հեռավորության վրա ճառագայթահարման համարժեք դոզայի հզորությունը չի գերազանցում 1 Sv/h-ն, կամ գեներացված ճառագայթման առավելագույն էներգիան ցածր է 5 keV-ից.
դ) ռադիոիզոտոպային ճառագայթման այն աղբյուրների և գեներացնող ճառագայթման աղբյուրների վրա, որոնցից բնակչության կազմից ցանկացած անձի համար տարեկան անհատական համարժեք դոզան ցանկացած պայմաններում չի գերազանցում 10 Sv-ն: Քիչ հավանական սցենարների համար կարելի է կիրառել այլ չափանիշ, այն է, որ նման սցենարների դեպքում բնակչության կազմից ցանկացած անձ կարող է ստանալ տարեկան 1 mSv քիչ արդյունարար դոզա.
ե) այն պինդ նյութերի վրա, որոնցում բնական ռադիոակտիվ իզոտոպների տեսակարար ակտիվությունը չի գերազանցում N 1-1 աղյուսակում ներկայացված արժեքները.
զ) այն պինդ նյութերի վրա, որոնք պարունակում են մեկից ավելի ռադիոակտիվ իզոտոպներ և դրանց ազատման մակարդակը ցածր է հետևյալ բանաձևով հաշվարկված արժեքից՝
,
որտեղ – նյութում եղած i-րդ ռադիոակտիվ իզոտոպի համապատասխանաբար ակտիվության կամ տեսակարար ակտիվության բաժինն է,
– համապատասխանաբար i-րդ ռադիոակտիվ իզոտոպի ակտիվությունը կամ տեսակարար ակտիվությունն է՝ ըստ N 1 աղյուսակի,
– նյութում եղած ռադիոակտիվ իզոտոպների թիվն է.
է) այն պինդ ռադիոակտիվ նյութերի վրա, որոնք պարունակում են մեկից ավելի ռադիոակտիվ իզոտոպներ և դրանց կարգավորող վերահսկողությունից դուրսբերման մակարդակը ցածր է հետևյալ բանաձևով հաշվարկված արժեքից`
որտեղ – նյութում եղած i-րդ ռադիոակտիվ իզոտոպի տեսակարար ակտիվության բաժինն է,
–i-րդ ռադիոակտիվ իզոտոպի տեսակարար ակտիվությունն է՝ ըստ N 27 աղյուսակի,
– նյութում եղած ռադիոակտիվ իզոտոպների թիվն է.
ը) երկրի մակերեսին տիեզերական ճառագայթման, ինչպես նաև մարդու օրգանիզմում պարունակվող բնական կալիումից ներքին ճառագայթման վրա:».
3) 8-րդ կետում՝
ա. «արդյունարար դոզա» հասկացությունն առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Արդյունարար դոզան չի կարող օգտագործվել բարձր դոզաների քանակական որոշման կամ դետերմինացված էֆեկտներին վերաբերող բուժման մասին որևէ որոշում ընդունելու համար»,
բ. «գերճառագայթահարում» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացությամբ.
«եղած ճառագայթահարման իրավիճակ` այնպիսի իրավիճակ, երբ ճառագայթումն արդեն գոյություն ունի, և պահանջվում է որոշում կայացնել իոնացնող ճառագայթումից բնակչության պաշտպանության մասին: Եղած ճառագայթահարման իրավիճակ է համարվում բնական ֆոնային ճառագայթահարման իրավիճակը, ինչպես նաև կարգավորող վերահսկողությունից ազատված նախկին գործունեության ավարտից հետո մնացած ռադիոակտիվ նյութից կամ վթարային ճառագայթման իրավիճակի արդյունքում ռադիոակտիվ աղտոտված տարածքներից ճառագայթահարման իրավիճակը»,
գ. «դոզայի թույլատրելի հզորություն» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.
«դոզայի ամբիենտ համարժեք H*(d)` դոզայի համարժեք, որը կարող է ստեղծվել համապատասխան ուղղորդվածությամբ լայն դաշտով ICRU ստանդարտ գնդային ֆանտոմում դրա մակերևույթից d խորության վրա, ըստ շառավղի, որն ուղղված է այդ դաշտի տարածման ուղղությանը հակառակ:
ICRU գնդային ֆանտոմը կազմված է մարդու հյուսվածքին համարժեք նյութից, որն ունի 30 cm շառավիղ, 1 g/cm3 խտություն, պարունակում է 76,2% թթվածին, 11,1% ածխածին, 10,1% ջրածին, 2,6% ազոտ:
Դոզայի ամբիենտ համարժեքն օգտագործվում է արտաքին ճառագայթահարման արդյունարար դոզաների անմիջական չափումների ժամանակ:
Ուժեղ ներթափանցող ճառագայթման համար խորհուրդ է տրվում ֆանտոմի մակերևույթից d խորությունն ընդունել հավասար 10 mm:
դոզայի անհատական համարժեք Hp(d)՝ մարմնի նշված կետի տակ եղած փափուկ հյուսվածքում d խորության վրա դոզայի համարժեք: Դոզայի անհատական համարժեքն օգտագործվում է անմիջականորեն չափվող մեծության տեսքով և ներկայացնում է (փոխարինում է) հյուսվածքներում կամ օրգաններում համարժեք դոզան, կամ արտաքին ճառագայթահարման անհատական մոնիթորինգի դեպքում՝ արդյունարար դոզան: Ուժեղ ներթափանցող ճառագայթման համար d=10 mm, իսկ թույլ ներթափանցող ճառագայթման համար՝ d=0.07 mm: «Փափուկ հյուսվածքը» հասկացվում է որպես ICRU ստանդարտ գնդային ֆանտոմ:
դոզայի ուղղորդված համարժեք H(d,)՝ դոզայի համարժեք, որը կարող է ստեղծվել համապատասխան ուղղորդվածությամբ լայն դաշտով ICRU ստանդարտ գնդային ֆանտոմում դրա մակերևույթից d խորության վրա ըստ որոշակի ուղղվածության շառավղի:
Դոզայի ուղղորդված համարժեքն օգտագործվում է արտաքին ճառագայթահարմամբ մաշկում համարժեք դոզաների անմիջական չափումների ժամանակ:
Թույլ ներթափանցող ճառագայթման համար խորհուրդ է տրվում ֆանտոմի մակերևույթից d խորությունն ընդունել հավասար 0.07 mm».
դ. «կրիտիկական խումբ» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացությամբ.
«ներկայացուցչական անձ՝ առավելագույն ճառագայթահարման ենթարկված բնակչության կազմից անձ, որի ստացած ճառագայթահարման դոզան հանդիսանում է ներկայացուցչական,
ե, «հյուսվածքային կշռային գործակից» հասկացության մեջ հյուսվածքային կշռային գործակիցների արժեքները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« Հյուսվածքը կամ օրգանը Հյուսվածքային կշռային գործակիցների արժեքները (WT)
Կարմիր ոսկրածուծը, հաստ աղիքը, թոքերը, ստամոքսը, կրծքագեղձը, մնացածը 0,12 0,72
Գոնադները 0,08 0,08
Կերակրափողը, միզապարկը, լյարդը, վահանաձև գեղձը 0,04 0,16
Ոսկրածածկույթի բջիջները, գլխուղեղը, թքագեղձերը, մաշկը 0,01 0,04
Ընդամենը 1,00 »,
զ. «թույլատրելի խտություն» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ռադիոակտիվ իզոտոպի թույլատրելի ծավալային ակտիվությունն արտադրական տարածքների աշխատանքային գոտու օդում` հավասար է.
,
որտեղ` ՏՆՍԱ-ն ռադիոակտիվ իզոտոպի տարեկան ներթափանցման սահմանն է,
VԱ-ն` օդի այն V ծավալն է, որի հետ օրացուցային տարվա ընթացքում օրգանիզմ է ներթափանցում տվյալ ռադիոակտիվ իզոտոպը: Անձնակազմի համար` VԱ=2400 m3
ռադիոակտիվ իզոտոպի թույլատրելի ծավալային ակտիվությունը մթնոլորտում` հավասար է.
,
որտեղ` ՏՆՍԲ-ն օդի հետ ռադիոակտիվ իզոտոպի տարեկան ներթափանցման սահմանն է,
VԲ-ն` օդի այն V ծավալն է, որի հետ օրացուցային տարվա ընթացքում օրգանիզմ է ներթափանցում տվյալ ռադիոակտիվ իզոտոպը: Բնակչության համար` VԲ=7200 m3
խմելու ջրում (սննդում) ռադիոակտիվ իզոտոպի թույլատրելի ակտիվությունը` հավասար է.
,
որտեղ` ՏՆՍԲ-ն ջրի կամ սննդի հետ ռադիոակտիվ իզոտոպի տարեկան ներթափանցման սահմանն է, MԲ-ն` ջրի կամ սննդի այն զանգվածն է, որի հետ օրացուցային տարվա ընթացքում օրգանիզմ է ներթափանցում տվյալ ռադիոակտիվ իզոտոպը:
Ջրի համար ընդունվում է MԲ = 800 kg»,
է. «կանխարգելվիք դոզա» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«կանխարգելվիք դոզա՝ կանխատեսվող դոզայի և պլանավորված պաշտպանական գործողությունների իրականացման արդյունքում սպասվելիք դոզայի տարբերությունը».
ը. «կանխարգելվիք դոզա» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացությամբ.
«կանխատեսվող դոզա՝ դոզա, որն սպասվում է, որ կստացվի, եթե պլանավորված պաշտպանական գործողություններ չիրականացվեն»,
թ. «համարժեք դոզա» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացությամբ.
«հարաբերական կենսաբանական արդյունարարություն (ՀԿԱTR)` մարդու վրա տարբեր տեսակի իոնացնող ճառագայթումների հարաբերական ազդեցության չափանիշ, որը հաշվի է առնում առողջությանը պատճառած լուրջ դետերմինացված էֆեկտը: Երկու տարբեր տեսակի ճառագայթումների համար հարաբերական կենսաբանական արդյունարարությունն արտահայտվում է այնպիսի կլանված դոզաների հակառակ հարաբերությամբ, որոնք տվյալ կենսաբանական վերջնակետի համար միատեսակ աստիճանի արտահայտված են:
Ստորև ներկայացված են որոշակի օրգանների (հյուսվածքների) և ճառագայթումների համար հարաբերական կենսաբանական արդյունարարության այն մեծությունները, որոնք առաջացնում են առողջությանը պատճառած լուրջ դետերմինացված էֆեկտներ.
Էֆեկտը Կրիտիկական օրգանը Ճառագայթահարումըա) ՀԿԱTR
Արյունաստեղծման խանգարման սինդրոմ Կարմիր ոսկրածուծ Ներքին և արտաքին 1
Ներքին և արտաքին n 3
Ներքին β 1
Ներքին α 2
Պնևմոնիտ Թոքերբ) Ներքին և արտաքին 1
Ներքին և արտաքին n 3
Ներքին β 1
Ներքին α 7
Ստամոքսաաղիքային սինդրոմ Հաստ աղիք Ներքին և արտաքին 1
Ներքին և արտաքին n 3
Ներքին β 1
Ներքին α 0 գ)
Նեկրոզ Հյուսվածքդ) Արտաքին β, 1
Արտաքին n 3
Թաց դևկամացիա
Մաշկ ե) Արտաքին β, 1
Արտաքին n 3
Հիպոթերոիդ Վահանաձև գեղձ Յոդի իզոտոպների ներթափանցում զ) 0,2
Վահանաձև գեղձում կուտակվող այլ ռադիոակտիվ իզոտոպներ 1
ա) արտաքին β, ճառագայթահարումը ներառում է իոնացնող ճառագայթման աղբյուրի նյութում առաջացող արգելակման ճառագայթումից ճառագայթահարումը.
բ) շնչառական ուղիների թոքաբշտային-ինտերստինցիալ հատվածի հյուսվածքը.
գ) հաստ աղիքի պարունակության մեջ հավասարաչափ բաշխված ալֆա ճառագայթիչների դեպքում ընդունվում է, որ աղիքի պատերի ճառագայթահարումն աննշան է.
դ) մաշկի մակերեսից 5 mm խորության վրա մաշկի 100 cm2 մակերեսով տեղամասի համար.
ե) մաշկի մակերեսից 0.4 mm խորության վրա մաշկի 100 cm2 մակերեսով տեղամասի համար.
զ) ենթադրվում է, որ վահանաձև գեղձի հյուսվածքի համաչափ ճառագայթահարումը, համեմատած յոդի ցածր էներգիայով 131I, 129I, 125I, 124I և 123I իզոտոպներով ստեղծված ներքին ճառագայթահարմանը, հինգ անգամ մեծացնում է դետերմինացված էֆեկտների առաջացման հավանականությունը: Վահանաձև գեղձում կուտակվող ռադիոակտիվ իզոտոպները բաշխվում են անհամաչափ».
ժ. «Ճառագայթային մոնիթորինգ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ճառագայթային մոնիթորինգ` ճառագայթումների կամ ռադիոակտիվ նյութերի ազդեցության հետևանքով ճառագայթահարման գնահատման կամ հսկողության համար դոզայի մակարդակի, դոզայի հզորության կամ ակտիվության չափում, ինչպես նաև արդյունքների մեկնաբանում»,
ժա. «ճառագայթման կշռային գործակից» հասկացության մեջ ճառագայթման կշռային գործակիցների արժեքները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ճառագայթման տեսակը ճառագայթման կշռային գործակիցների արժեքները
(WR)
Ֆոտոններ 1
Էլեկտրոններ և մյուոններ 1
Պրոտոններ և լիցքավորված մեզոններ 2
Ալֆա մասնիկներ, ծանր միջուկների տրոհման բեկորներ 20
Նեյտրոններ Նեյտրոնների էներգիայի ֆունկցիայի հաստատունը
Բոլոր մեծությունները վերաբերում են մարմնի վրա արտաքինից ազդող ճառագայթմանը, իսկ ներքին ճառագայթահարման դեպքում՝ օրգանիզմում գտնվող ռադիոակտիվ իզոտոպների ճառագայթմանը»,
ժբ. «միջամտում» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«միջամտում՝ ցանկացած գործողություն, որը վթարային ճառագայթահարման իրավիճակի առաջացման կամ եղած ճառագայթահարման իրավիճակի դեպքում ուղղված է ճառագայթահարման կամ ճառագայթահարման հնարավորության նվազեցմանը կամ կանխարգելմանը»,
ժգ. «միջամտման մակարդակ» հասկացությունից հանել «կամ քրոնիկ» բառերը, իսկ «առաջացման» բառից հետո լրացնել «կամ եղած ճառագայթահարման իրավիճակի» բառերով,
ժդ. «ներքին ճառագայթահարման դեպքում սպասվող համարժեք դոզա կամ արդյունարար դոզա» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.
«պաշտպանական գործողություն՝ գործողություն, որն իրականացվում է վթարային ճառագայթահարման իրավիճակում կամ եղած ճառագայթահարման իրավիճակում հնարավոր ստացվելիք դոզայի բացառման կամ նվազեցման նպատակով.
նախահարձակ պաշտպանական գործողություն` գործողություն, որը միջուկային կամ ճառագայթային վթարի դեպքում իրականացվում է ռադիոակտիվ արտանետումից կամ ճառագայթահարումից առաջ կամ արտանետման սկզբնական փուլում, կախված ստեղծված իրավիճակից, և նպատակաուղղված է լուրջ դետեմինացված էֆեկտների առաջացման ռիսկի բացառմանը կամ նվազեցմանը.
շտապ պաշտպանական գործողություն` միջուկային կամ ճառագայթային վթարի դեպքում իրականացվող գործողություն, որի արդյունավետության ապահովման նպատակով այն պետք է իրականացվի արագ (սովորաբար մի քանի ժամերի ընթացքում) և որի հապաղման դեպքում դրա արդյունավետությունը կարող է նկատելի նվազել.
երկարաժամկետ պաշտպանական գործողություն` գործողություն, որը նպատակ ունի բացառելու ստոխաստիկ էֆեկտների առաջացումը կամ նվազեցնել ստոխաստիկ էֆեկտների առաջացման հավանականությունը և կարող է իրականացվել երկար ժամանակ (մեկ ամսվանից մինչև մի քանի տասնյակ տարի): Երկարաժամկետ պաշտպանական գործողությունները կարող են ներառել վերաբնակեցումը, գյուղատնտեսական պաշտպանական գործողությունների իրականացումը, տեղական արտադրության սննդի ու խմելու ջրի օգտագործման սահմանափակումը և վերականգնողական միջոցառումները.
մեղմացնող գործողություն` ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտի շահագործող կազմակերպության կամ իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ անմիջապես աշխատող անձնակազմի կամ վթարային հակազդման ազգային համակարգի կազմակերպությունների կողմից անհապաղ իրականացվելիք գործողություն, որի նպատակն է՝
• ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտը կամ իոնացնող ճառագայթման աղբյուրը բերել անվտանգ կամ հնարավորինս նվազ ռիսկային վիճակի.
• նվազեցնել այն պայմանների զարգացման պոտենցիալ հնարավորությունը, որոնք կարող են բերել ռադիոակտիվ նյութերի արտանետման կամ անձնակազմի և (կամ) բնակչության ճառագայթահարման (օբյեկտում ու նրա սահմաններից դուրս վթարային իրավիճակում իրականացվելիք գործողություններ)»,
ժե. «պոտենցիալ ճառագայթահարում» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«պոտենցիալ ճառագայթահարում՝ ենթադրյալ ճառագայթահարում, որը բացարձակ համոզվածությամբ չի կարելի սպասել, բայց այն կարող է տեղի ունենալ շահագործման ժամանակ սպասվելիք միջադեպի, աղբյուրի հետ կապված վթարի կամ միջադեպի դեպքում կամ հավանականային բնույթի միջադեպերի հաջորդականության պատճառով՝ ներառյալ սարքավորումների խափանումը և շահագործման ժամանակ անձնակազմի սխալները»,
ժզ. «ռադիոակտիվ նյութ» հասկացության մեջ «աղյուսակում» բառը փոխարինել «և N 27 աղյուսակներում» բառերով,
ժէ. «ռադոնի 222Rn և 220Rn(Տորոն) ռադիոակտիվ իզոտոպների դուստր իզոտոպների համարժեք հավասարակշիռ ծավալային ակտիվություն» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ռադոնի 222Rn (Ra-222) և 220Rn (Ra-220) ռադիոակտիվ իզոտոպների դուստր իզոտոպների համարժեք հավասարակշիռ ծավալային ակտիվություն (ՀՀԾԱ)՝ ռադոնի կարճ կիսատրոհման պարբերությամբ դուստր ռադիոակտիվ իզոտոպների 218Po (Ra-218), 214Pb (Pb-214), 214Bi (Bi-214), 212Pb (Pb-212) և 212Bi (Bi-212) ծավալային ակտիվությունների և փոխակերպման գործակիցների արտադրյալի հավասարակշիռ գումարն է համապատասխանաբար`
(ՀՀԾԱ)Ra-222 = 0,10 AVPo-218 + 0,52 AvPb-214 + 0,38 AvBi-214,
(ՀՀԾԱ)Ra-220 = 0,91 AVPb-212 + 0,09 AVBi-212»,
ժը. «ռադոնի 222Rn և 220Rn(Տորոն) ռադիոակտիվ իզոտոպների դուստր իզոտոպների համարժեք հավասարակշիռ ծավալային ակտիվություն» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.
«սուր ճառագայթահարում` կարճ (երկու օրվանից պակաս) ժամանակահատվածում ճառագայթահարում.
սուր ներթափանցում՝ բավարար կարճ ժամանակահատվածում (մի քանի վայրկյանից մինչև մեկ ժամը), որը կարելի է սպասվող դոզայի գնահատման տեսակետից համարել ակնթարթային, օրգանիզմ ռադիոակտիվ նյութերի ներթափանցում: Սուր ներթափանցման հետևանքով ճառագայթահարումը պարտադիր չէ, որ լինի սուր ճառագայթահարում: Եթե սուր ներթափանցման հետևանքով մարդու օրգանիզմում կուտակվում են երկար ապրող ռադիոակտիվ իզոտոպներ, ապա սուր ներթափանցումը կբերի եղած ճառագայթահարման.
ռադիոակտիվ նյութերի պերօրալ ներթափանցում` շնչառության և (կամ) սննդի ու (կամ) խմելու ջրի միջոցով ռադիոակտիվ նյութերի օրգանիզմ ներթափանցում.
վերականգնողական աշխատանքներ՝ աշխատանքներ, որոնք կարող են իրականացվել երկրի մակերեսին առկա ռադիոակտիվ աղտոտվածությամբ պայմանավորված ճառագայթահարման նվազեցման նպատակով կամ միջոցներ ձեռնարկելով անմիջապես ռադիոակտիվ աղտոտվածության կամ ճառագայթահարման ճանապարհների նկատմամբ: Վերականգնողական աշխատանքների պարագայում ռադիոակտիվ աղտոտվածության լրիվ հեռացում չի նախատեսվում».
ժթ. «վթարային անձնակազմ» հասկացությունը «պլաններով» բառից հետո լրացնել «, աշխատակարգերով կամ հրահանգներով» բառերով.
ի. «վթարային ճառագայթահարում» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.
«վթարային իրավիճակ՝ արտակարգ իրավիճակ, որը պահանջում է օպերատիվ գործողությունների իրականացում՝ վտանգի կամ մարդկանց առողջության և անվտանգության կամ կյանքի, ունեցվածքի կամ շրջակա միջավայրի վրա վնասակար հետևանքների նվազեցման համար: Այս հասկացությունը ներառում է ինչպես միջուկային և ճառագայթային վթարային իրավիճակները, այնպես է սովորական վթարային իրավիճակները, ինչպիսին են հրդեհները, վտանգավոր քիմիական նյութերի արտանետումը, փոթորիկներն ու մրրիկները կամ երկրաշարժերը:
վթարային դաս՝ պայմանների խումբ, երբ անհրաժեշտ է իրականացնել նմանատիպ վթարային հակազդում.
վթարային իրավիճակի դասակարգում` որոշակի պայմանների ու չափանիշների առկայության հիման վրա վթարային իրավիճակի բնութագրում, որը թույլ է տալիս նույն դասն ունեցող իրավիճակներում իրականացնել նմանատիպ պաշտպանական գործողություններ: Վթարային իրավիճակի դասակարգումն օգտագործվում է վթարային հակազդման ազգային համակարգի կազմակերպություններին ու բնակչությանը հակազդման վերաբերյալ տեղեկություններ հաղորդելու համար.
վթարային հակազդում՝ վթարային իրավիճակում գործողությունների իրականացում, որոնք ուղղված են մարդկանց առողջության, սեփականության և շրջակա միջավայրի վրա վթարային իրավիճակի հետևանքների մեղմացմանը.
վթարային իրավիճակում գործողության մակարդակ՝ նախապես որոշված որոշակի չափանիշ, որն օգտագործվում է վթարային իրավիճակի դասի որոշման ու սահմանման համար.
վթարային ճառագայթահարման իրավիճակ` վթարի կամ ցանկացած այլ չկանխատեսված իրադարձության արդյունքում առաջացող ճառագայթահարման իրավիճակ, որի անբարենպաստ հետևանքների կանխարգելման կամ նվազեցման նպատակով պահանջվում են անհապաղ գործողություններ:
Վթարային ճառագայթահարումը կարող է նվազեցվել միայն պաշտպանական գործողությունների և վթարային հակազդման այլ միջոցառումների միջոցով:
պլանավորված ճառագայթահարման իրավիճակ` ճառագայթահարման իրավիճակ, որն ստեղծվում է իոնացնող ճառագայթման աղբյուրի պլանավորված օգտագործման արդյունքում կամ այնպիսի պլանավորված գործունեության արդյունքում, որը բերում է ճառագայթահարման:».
«ուժեղ թափանցող ճառագայթում՝ ճառագայթում, որի դեպքում արդյունարար դոզայի սահմանները համարժեք դոզային սահմանների նկատմամբ ցանկացած հյուսվածքի կամ օրգանի համար ավելի սահմանափակող են, այսինքն, արդյունարար դոզայի դեպքում համապատասխան ստացված դոզայի բաժնեմասը տվյալ ճառագայթահարման դեպքում կլինի ավելի, քան ցանկացած հյուսվածքի կամ օրգանի համար համարժեք դոզան: Հակառակ դեպքում ճառագայթումը կոչվում է թույլ ներթափանցող: Ուժեղ ներթափանցող ճառագայթումը ներառում է 20-30 keV-ից բարձր էներգիայով ֆոտոնները, 1-2 MeV-ից բարձր էներգիայով էլեկտրոնները և նեյտրոնները, իսկ թույլ ներթափանցող ճառագայթումը ներառում է 20-30 keV-ից ցածր էներգիայով ֆոտոնները, բետա մասնիկները և 1-2 MeV-ից ցածր էներգիայով այլ էլեկտրոնները, ինչպես նաև պրոտոնները և այլ խոշոր լիցքավորված մասնիկները:
հարաբերական կենսաբանական արդյունարարությունից (ՀԿԱ-ից) կախված կլանված դոզա՝ իոնացնող ճառագայթման հետևանքով լուրջ դետերմինացված էֆեկտների առաջացման ռիսկի գնահատման չափանիշ, որը հավասար է
որտեղ
-ը՝ R տեսակի ճառագայթումից կլանված դոզան է՝ միջինացված T տեսակի օրգանի կամ հյուսվածքի համար,
-ը՝ R տեսակի ճառագայթման հարաբերական կենսաբանական արդյունարարությունն է, ինչը բերում է T տեսակի օրգանում կամ հյուսվածքում լուրջ դետերմինացված էֆեկտի առաջացման: Եթե ճառագայթման դաշտը ձևավորվում է տարբեր տեսակի ճառագայթումներով, որոնց համար –ի արժեքները տարբեր են, ապա ՀԿԱ-ից կախված կլանված դոզան որոշվում է հետևյալ բանաձևով.
».
4) 9-րդ կետում՝
ա. «ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Հիմնավորված չեն համարվում ռադիոակտիվ նյութերի ոչ կանխամտածված ավելացումը սննդամթերքի, կոսմետիկական արտադրանքի, խաղալիքների և լայն սպառման այլ արտադրանքի մեջ, ինչպես նաև թմրանյութերի, գողունի հայտնաբերման և այլ նպատակներով իոնացնող ճառագայթման կիրառմամբ մարդկանց լուսանցումը:»,
բ. «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«դ. վթարային միջամտման հիմնավորվածության սկզբունք՝
վթարային ճառագայթահարման իրավիճակներում միջամտումը պետք է լինի արդարացված, իսկ միջամտման գործողությունները՝ օպտիմալացված (լավարկված)».
5) III բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«III. ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ
«III-1. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՈՒՄ
15. Ըստ անձնակազմի կատեգորիաների` սահմանվում են դոզայի սահմանի հետևյալ հիմնական արժեքները`
ա) «Ա» կատեգորիայի անձնակազմի համար՝
մինչև 20 mSv տարեկան արդյունարար դոզա՝ միջինացված հաջորդական 5 տարիների համար (100 mSv 5 տարվա ընթացքում), բայց ոչ ավելի, քան 50 mSv արդյունարար դոզա` յուրաքանչյուր առանձին տարվա (հաջորդական 12 ամիսների) համար.
աչքի ոսպնյակի վրա մինչև 20 mSv տարեկան համարժեք դոզա՝ միջինացված հաջորդական 60 ամիսների (5 տարիների) համար, և մինչև 50 mSv համարժեք դոզա՝ յուրաքանչյուր առանձին տարվա (հաջորդական 12 ամիսների) համար.
մինչև 500 mSv տարեկան համարժեք դոզա (հաջորդական 12 ամսվա)` վերջույթների (ձեռքերի ափերի և ոտնաթաթերի) կամ մաշկի վրա.
բ) «Բ» կատեգորիայի անձնակազմի համար դոզայի սահմանի հիմնական արժեքները հավասար են «Ա» կատեգորիայի անձնակազմի համար դոզայի սահմանի հիմնական արժեքների 1/4-ին.
գ) «Գ» կատեգորիայի անձնակազմի համար դոզայի սահմանը հավասար է բնակչության դոզայի սահմանին:
Ճառագայթահարման դոզաների բաշխումը տարվա ընթացքում չի կանոնակարգվում՝ բացառությամբ «Ա» կատեգորիայի անձնակազմին պատկանող հղի կանանց, որոնց համար սույն նորմերի 21-րդ կետով սահմանված են այլ պայմաններ:
Ելնելով լավարկման սկզբունքի նպատակներից` առանձին անթրոպոգեն աղբյուրներից և ճառագայթահարման բոլոր ուղիներով անձնակազմի ճառագայթահարման դոզաների գումարը չպետք է գերազանցի դոզայի սահմանի հիմնական արժեքները:
16. Անձնակազմի ճառագայթահարման դոզայի սահմանի արժեքները վերաբերում են նաև արտադրական պայմաններում բնական ճառագայթման աղբյուրներից ստացված դոզաներին (լեռնարդյունաբերություն և այլն):
17. Մասնագիտական ճառագայթահարման դեպքում անհատական դոզայի Hp(10) համարժեքը կարելի է օգտագործել որպես թափանցող ճառագայթմամբ արտաքին ճառագայթահարման արդյունարար դոզայի մոտավոր արժեք (ապրոքսիմացիյա):
18. Անձնակազմի համար աշխատանքային գործունեության ընթացքում (50 տարի) արդյունարար դոզան չպետք է գերազանցի 1000 mSv:
19. Մեկ տարվա ընթացքում օրգանիզմ ռադիոակտիվ իզոտոպների միագործոն ներթափանցման դեպքում շնչառական ուղիներով ռադիոակտիվ իզոտոպների ներթափանցման սահմանային արժեքները (ՏՆՍ) և ներշնչվող օդում ռադիոակտիվ իզոտոպների ծավալային ակտիվության միջին տարեկան թույլատրելի արժեքները (ԹԾԱ) ներկայացված են NN 2 և 3 աղյուսակներում, որտեղ անձնակազմի և բնակչության համար դոզայի սահմանի հիմնական արժեքներն ընդունված են համապատասխանաբար 20 mSv և 1 mSv:
Ոչ ստանդարտ պայմաններում ռադիոակտիվ իզոտոպների ներթափանցման դեպքում ՏՆՍ և ԹԾԱ արժեքները սահմանվում են կարգավորող մարմնի կողմից:
20. «Ա» կատեգորիայի անձնակազմի համար ռադոնի 222Rn և 220Rn իզոտոպների դուստր իզոտոպների (218Po,214Pb, 214Bi, 212Pb, 212Bi) տարեկան ներթափանցման սահմանային արժեքը և ծավալային ակտիվության միջին տարեկան թույլատրելի արժեքը` արտահայտված համարժեք հավասարակշռային ակտիվության միավորներով, համապատասխանաբար կազմում են՝
ՏՆՍԱ՝ 0,10 ՆՍԱ218Po + 0,52 ՆՍԱ214Pb + 0,38 ՆՍԱ214Bi = 3,0 MBq,
0,91 ՆՍԱ212Pb + 0,09 ՆՍԱ210B = 0,68 MBq,
ԹԾԱԱ՝ 0,10 AV218Po + 0,52 AV214Pb + 0,38 AV214Bi =1000 Bq/ m3,
0,91 AV212Pb + 0,09 AV210Bi = 270 Bq/ m3,
որտեղ ՆՍԱ-ն և AV-ն շնչական գոտում ռադոնի համապատասխան դուստր իզոտոպների տարեկան ներթափանցման ու միջին տարեկան ծավալային ակտիվություններն են:
21. N 12 աղյուսակում ներկայացված են աշխատանքային մակերեսների, մաշկային ծածկույթի, աշխատանքային արտահագուստի և անհատական պաշտպանության միջոցների ռադիոակտիվ աղտոտվածության թույլատրելի մակարդակները:
22. Անթրոպոգեն ճառագայթման աղբյուրների հետ կամ իոնացնող ճառագայթման ազդեցության պայմաններում աշխատող մինչև 45 տարեկան կանանց համար որովայնի շրջանի ներքևի մասի ճառագայթահարման համարժեք դոզան մեկ ամսում չպետք է գերազանցի 1 mSv, իսկ ռադիոակտիվ իզոտոպների թափանցումն օրգանիզմ չպետք է գերազանցի անձնակազմի համար նախատեսված տարեկան ներթափանցման սահմանի 1/20-րդ մասը: Այս պայմաններում չհայտնաբերված հղիության պտղի ճառագայթահարումը 2 ամսվա ընթացքում չի գերազանցի 1 mSv: Արտաքին և ներքին ճառագայթման աղբյուրների միաժամանակյա ազդեցության դեպքում սույն սահմանափակումն ապահովելու համար պետք է կիրառվի սույն նորմերի 16-րդ կետի պահանջը:
Հղիության հաստատումից հետո գործատուն կնոջը հղիության և երեխային կրծքով կերակրման շրջանում փոխադրում է իոնացնող ճառագայթման հետ չառնչվող աշխատանքի:
23. «Ա» և «Բ» կատեգորիաների անձնակազմի համար մասնագիտական ճառագայթահարման դոզաների գրանցման մակարդակը սահմանվում է 0.1 mSv:
24. Ցանկացած մասնագիտությամբ և ցանկացած արտադրությունում աշխատող անձնակազմի համար բնական ճառագայթման աղբյուրներից ճառագայթահարման տարեկան արդյունարար դոզան չպետք է գերազանցի 5mSv:
25. Տարվա ընթացքում միագործոն ազդեցության 5 mSv արդյունարար դոզայով, 2000 ժամ աշխատանքային ժամանակի, շնչառության 1,2 m3/h միջին արագության և արտադրական փոշու մեջ ուրանի ու թորիումի շարքի ռադիոակտիվ իզոտոպների հավասարակշռության դեպքում ճառագայթային գործոնների միջին արժեքները հավասար են՝
ա) աշխատատեղում գամմա-ճառագայթման արդյունարար դոզայի հզորությունը՝ 2,5 µSv/h.
բ) ռադոնի 222Ra իզոտոպի հավասարակշիռ համարժեք ծավալային ակտիվությունը (ՀՀԾԱ222Rn) շնչական գոտու օդում՝ 310 Bq/m3.
գ) ռադոնի 220Ra իզոտոպի հավասարակշիռ համարժեք ծավալային ակտիվությունը (ՀՀԾԱ220Ra) շնչական գոտու օդում` 68 Bq/m3.
ՀՀԾԱ222Rn-ն և ՀՀԾԱ220Ra -ն ռադոնի 222Rn և 220Rn իզոտոպների համար հավասարակշիռ համարժեք ծավալային ակտիվություններն են.
դ) արտադրական փոշում իր շարքի անդամների հետ ռադիոակտիվ հավասարակշռության մեջ գտնվող 238U(ուրան) ռադիոակտիվ իզոտոպի տեսակարար ակտիվությունը՝ 40 / f kBq/kg, որտեղ f-ը՝ շնչական գոտու օդում փոշու միջին տարեկան ընդհանուր խտությունն է mg/m3 – ներով.
ե) արտադրական փոշում իր շարքի անդամների հետ ռադիոակտիվ հավասարակշռության մեջ գտնվող 232Th(թորիում) ռադիոակտիվ իզոտոպի տեսակարար ակտիվությունը՝ 27 / f kBq/kg:
26. Բազմագործոնային ազդեցության դեպքում ազդող գործոնների գումարի հարաբերությունը սույն նորմերի 24-րդ կետում նշված արժեքներին, չպետք է գերազանցի 1-ը:
27. Օդանավերի անձնակազմի վրա տիեզերական ճառագայթների ազդեցությունը նորմավորվում է որպես արտադրական պայմաններում բնական ճառագայթահարում:
III-2. ԲԺՇԿԱԿԱՆ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՈՒՄ
28. Բժշկական ճառագայթահարման համար, ճառագայթման հնարավոր նվազագույն մակարդակների դեպքում անհրաժեշտ ու օգտակար ախտորոշիչ տեղեկատվության կամ թերապևտիկ էֆեկտի ստացման նկատառումներից ելնելով, դոզայի սահմաններ չեն սահմանվում, այլ կիրառվում են ճառագայթահարմամբ բժշկական պրոցեդուրաների նշանակման հիմնավորվածության և հիվանդների պաշտպանության օպտիմալացման սկզբունքների հիման վրա սահմանված ուղղորդիչ մակարդակներ (NN 14-19 աղյուսակներ):
29. Գործնականորեն առողջ անձանց կանխարգելիչ բժշկական ռենտգենյան ստուգումներ կատարելիս այդ անձանց ճառագայթահարման տարեկան արդյունարար դոզան չպետք է գերազանցի 1 mSv: Այդ մեծությունը կարող է մեծացվել միայն համաճարակային իրավիճակներում, երբ պահանջվում է կատարել լրացուցիչ ճառագայթահարում կամ հարկադրված օգտագործել բարձր դոզագոյացնող մեթոդներ: Կանխարգելիչ բժշկական ստուգման նպատակով բժշկական ստուգումների ճառագայթահարման սահմանված նորմը ժամանակավոր մեծացնելու մասին որոշում կարող է ընդունել Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը:
30. Ռենտգենոլոգիական և ռադիոլոգիական պրոցեդուրաներ կատարելիս այն անձինք, որոնք օգնություն են ցուցաբերում պացիենտներին և չեն հանդիսանում ռենտգենոլոգիական կամ ռադիոլոգիական բաժանմունքի անձնակազմ, չպետք է ստանան 5 mSv ավելի տարեկան ճառագայթման դոզա:
31. Ռադիոլոգիական բաժանմունքից դուրսգրման պահին թերապևտիկ նպատակով ռադիոդեղորայքային պատրաստուքներ ներարկված հիվանդից 1 մ հեռավորության վրա գամմա ճառագայթահարման դոզայի հզորությունը չպետք է գերազանցի 3 µSv/h, իսկ 131I ռադիոակտիվ իզոտոպի քանակությունն օրգանիզմում չպետք է գերազանցի N 19 աղյուսակում նշված արժեքը:
III-3. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՈՒՄ
32. Բնակչության համար սահմանվում են դոզայի հիմնական սահմանի հետևյալ արժեքները՝
մինչև 1 mSv տարեկան արդյունարար դոզա.
այն դեպքում, երբ իրականացվում են այնպիսի աշխատանքներ, որոնց պատճառով բնակչության ճառագայթահարման դոզան կմեծանա (օրինակ՝ աղտոտված բնակավայրերի ապաակտիվացում), առանձին տարվա համար կարող է կիրառվել արդյունարար դոզայի ավելի բարձր արժեք, պայմանով, որ հաջորդական 60 ամիսների (5 տարվա) համար արդյունարար դոզայի միջին արժեքը չի գերազանցում 1 mSv/a.
մինչև 15 mSv համարժեք տարեկան (հաջորդական 12 ամիսների համար) դոզա` աչքի ոսպնյակի վրա.
մինչև 50 mSv համարժեք տարեկան (հաջորդական 12 ամիսների համար) դոզա` մաշկի վրա:
33. Բնակչության համար արդյունարար դոզան չպետք է գերազանցի՝ 70 mSv կյանքի ընթացքում (70 տարի):
34. Անթրոպոգեն ճառագայթման առանձին աղբյուրներից բնակչության ճառագայթահարման սահմանափակման նպատակով դրանց համար սահմանվում են տարեկան դոզայի սահմանի բաժնեմասեր:
35. Բոլոր անթրոպոգեն ճառագայթման աղբյուրներից բնակչության տարեկան ճառագայթման գումարային դոզան չպետք է գերազանցի սույն նորմերի 32-րդ կետում նշված դոզայի սահմանի հիմնական արժեքները: Դոզայի նշված սահմանափակումը վերաբերում է կրիտիկական խմբի միջին դոզային, որը դիտարկվում է որպես ընթացիկ տարում արտաքին ճառագայթահարման դոզաների և ընթացիկ տարում օրգանիզմ ներթափանցող ռադիոակտիվ իզոտոպների հետևանքով մինչև 70 տարին սպասվելիք դոզաների գումար:
36. Անթրոպոգեն ճառագայթման աղբյուրներից բնակչության ճառագայթահարումը սահմանափակվում է աղբյուրների ֆիզիկական պաշտպանության, տեխնոլոգիական պրոցեսների մոնիթորինգի, ռադիոակտիվ արտանետումների ու արտահոսքերի սահմանափակման ապահովմամբ, ինչպես նաև դրանց կենսական ցիկլի ընթացքում իրականացվող այլ միջոցառումներով:
37. Ելնելով աղեստամոքսային տրակտով ռադիոակտիվ իզոտոպների տարեկան ներթափանցման սահմանային արժեքներից (ՏՆՍ), որոնք համապատասխանում են 1 mSv դոզայի սահմանին և այդ դոզայի համապատասխան բաժնեմասին, կոնկրետ պայմանների համար հաշվարկվում է հիմնական սննդամթերքի թույլատրելի տեսակարար ակտիվությունը՝ հաշվի առնելով սննդում և խմելու ջրում դրանց բաշխվածությունը, ինչպես նաև հաշվի առնելով շնչառական ուղիներով ռադիոակտիվ իզոտոպի ներթափանցումը և արտաքին ճառագայթահարումը: Աղեստամոքսային տրակտով և շնչառական ուղիներով ռադիոակտիվ իզոտոպների տարեկան ներթափանցման սահմանային արժեքները (ՏՆՍ), ինչպես նաև դրանց համապատասխանող թույլատրելի ծավալային ակտիվություններն (ԹԾԱ ) ու խմելու ջրում միջին տարեկան տեսակարար ակտիվության սահմանային արժեքը ( ), ներկայացված են N 3 աղյուսակում:
38. Բնական ճառագայթման աղբյուրների գումարային ազդեցությամբ պայմանավորված՝ արդյունարար դոզայի թույլատրելի մեծություն բնակչության համար չի սահմանվում, սակայն, բնակչության ճառագայթահարման նվազեցմանը կարելի է հասնել բնական ճառագայթման որոշակի աղբյուրներից բնակչության ճառագայթահարման սահմանափակումների համակարգի ստեղծմամբ:
39. Բնակելի և հասարակական շինությունների նախագծման ժամանակ պետք է նախատեսվի, որպեսզի բնակելի և աշխատանքային սենքերի օդում ռադոնի 222Rn և 220Rn իզոտոպների դուստր իզոտոպների տարեկան հավասարակշիռ համարժեք ծավալային ակտիվությունների գումարը՝ ՀՀԾԱ222Rn + 4.6 ՀՀԾԱ220Ra չգերազանցի 100 Bq/m3, իսկ գամմա ճառագայթման համարժեք դոզայի հզորությունը բնակելի և աշխատաքային սենքերում չգերազանցի բաց տարածքում գամմա ճառագայթման համարժեք դոզայի հզորությունը` ավելի, քան 0.3 µSv/h դոզայի հզորությամբ:
40. Շահագործվող շինությունների բնակելի սենքերի օդում 222Rn և 220Rn ռադիոակտիվ իզոտոպների դուստր իզոտոպների տարեկան միջին հավասարակշիռ համարժեք ծավալային ակտիվությունների գումարը չպետք է գերազանցի 300 Bq/m3: Ծավալային ակտիվության ավելի բարձր արժեքների դեպքում պետք է իրականացվեն սենքերի օդային տարածք ռադոնի ներթափանցմանը խոչընդոտող և օդափոխության լավացմանն ուղղված պաշտպանական գործողություններ: Պաշտպանական գործողություններ պետք է ձեռնարկվեն նաև այն դեպքում, երբ գամմա ճառագայթման համարժեք դոզայի հզորությունը բնակելի սենքերում գերազանցում է բաց տարածքում գամմա ճառագայթման համարժեք դոզայի հզորությունը` ավելի, քան 0.3 Sv/h: Եթե բնակելի սենքերում գամմա ճառագայթման համարժեք դոզայի հզորությունը գերազանցում է 0.6 Sv/h արժեքը, ապա անհրաժեշտ է դիտարկել բնակիչների վերաբնակեցման հարցը:
41. Հանքավայրերում արդյունահանվող շինանյութերում (խճաքար, մանրախիճ, ավազ, որմնաքար, ցեմենտային ու աղյուսային հումք և այլն) կամ արդյունաբերությանը հարակից երկրորդական արտադրանք հանդիսացող, ինչպես նաև շինանյութերի արտադրման համար օգտագործվող արդյունաբերական թափոններում բնական ռադիոակտիվ իզոտոպների արդյունարար տեսակարար ակտիվությունը (Aeff) չպետք է գերազանցի՝
ա) բնակելի և հասարակական շինություններ կառուցելու և վերանորոգելու համար կիրառվող նյութերի համար (1-ին դաս)`
Aeff = ARa + 1.3 ATh + 0.09 AK 370 Bq/ kg,
որտեղ՝ ARa -ն և ATh-ը ուրանի և թորիումի շարքերի մյուս անդամների հետ հավասարակշռված վիճակում գտնվող 226Ra և 232Th իզոտոպների տեսակարար ակտիվություններն են, Ak-ն` 40K իզոտոպի տեսակարար ակտիվությունը (Bq/kg).
բ) բնակավայրերի տարածքներում և հեռանկարային կառույցների գոտում ճանապարհային շինարարության, ինչպես նաև արդյունաբերական օբյեկտների կառուցման համար օգտագործվող շինանյութերի համար (2-րդ դաս)՝
Aeff ≤ 740 Bq/ kg.
գ) բնակելի տարածքից դուրս տարվող ճանապարհային շինարարության համար օգտագործվող շինանյութերի համար (3-րդ դաս)՝
Aeff ≤1500 Bq/ kg:
Եթե 1500 Bq/ kg Aeff ≤ 4000 Bq/ kg (4-րդ դաս), շինանյութերի օգտագործման հարցը որոշվում է` յուրաքանչյուր դեպքում առանձին համաձայնեցնելով կարգավորող մարմնի հետ: Aeff ≤ 4000 Bq/ kg դեպքում նյութերը չպետք է օգտագործվեն շինարարության մեջ:
42. Եթե խմելու ջրում բնական և անթրոպոգեն ռադիոակտիվ իզոտոպների քանակությունը տարեկան առաջացնում են 0.1mSv պակաս արդյունարար դոզա, ապա ջրում ռադիոակտիվ իզոտոպների պարունակության նվազեցմանն ուղղված միջոցառումներ ձեռնարկել չի պահանջվում: Դոզայի այդ արժեքը, օրական 2 kg ջուր օգտագործելու դեպքում, համապատասխանում է N 3 աղյուսակում ներկայացված տեսակարար ակտիվության տարեկան սահմանային արժեքներին: Ջրում մի քանի ռադիոակտիվ իզոտոպների միաժամանակյա առկայության դեպքում պետք է կատարվի հետևյալ պայմանը.