Կառավարության որոշումներ

18 Դեկտեմբերի 2014, 1466 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի <<Ներմուծման և արտահանման ժամանակ ներգրավված մարմինների՝ իրենց գործունեության վայրերից և աշխատանքային ժամերից դուրս ծառայությունների մատուցման կարգը հաստատելու մասին>> N 172 որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.
<<6. Սահմանված վայրերից և աշխատանքային ժամերից դուրս ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի վերաբերյալ լիազոր մարմնի կողմից իրականացվող գործառույթների կամ դրանց առանձին գործողությունների իրականացման համար տնտեսավարող սուբյեկտից վճարը գանձվում է` <<Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերի կրկնապատիկի չափով:>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: