Կառավարության որոշումներ

4 Դեկտեմբերի 2014, 1456 - Ն

ԳՈՒՅՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործների N 3 հասցեում գտնվող հանրակացարանային տարածքները ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին 2014 թվականին հատկացնել 6,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների ձեռքբերում» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ ապահովել`
1) սույն որոշման 1-ին կետում նշված գումարը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում օտարման պայմանագրի կնքումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո 30-օրյա ժամկետում անշարժ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանային տարածքները նվիրաբերել այնտեղ բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով` համաձայն N 4 հավելվածի՝ հատկացված հանրակացարանային տարածքների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման պահից առնվազն 5 տարի չօտարելու պայմանով:
5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում սույն որոշման N 4 հավելվածում նշված անձանց հետ կնքել նվիրաբերության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման քաղաքացիների միջոցների հաշվին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հավելված