Կառավարության որոշումներ

4 Փետրվարի 2004, 253 - Ն

ԱՅՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԵՆ ՕՐԵՆՔՈՎ


        Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  9-րդ հոդվածի 4-րդ — 94-րդ հոդվածի 3-րդ մասերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
        1. Հաստատել այն իրավական ակտերի ցանկը` համաձայն  հավելվածի, որոնցով նախատեսված հարաբերությունները «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն պետք է կարգավորվեն օրենքով: 
        2. Հայաստանի Հանրապետության նախարարներին — պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներին՝ համապատասխան օրենքների նախագծերը սույն որոշման հավելվածում նշված ժամկետներում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը։
        3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։