Կառավարության որոշումներ

18 Դեկտեմբերի 2014, 1447 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2014 թվականին հատկացնել 281708.7 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, որից՝ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 04 դասի «02. Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում» ծրագրի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով 192382.8 հազ. դրամ և 04 բաժնի 02 խմբի 04 դասի «06. Ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններին ֆինանսական աջակցության տրամադրում» ծրագրի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով՝ 89325.9 հազ. դրամ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N N 11.33 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հաստատել բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 02 խմբի 04 դասի «02. Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերություններին ֆինանսական աջակցության տրամադրում» և 04 բաժնի 02 խմբի 04 դասի «06. Ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններին ֆինանսական աջակցության տրամադրում» ծախսային ծրագրերով ավելացված բյուջետային հատկացումների բաշխումն ըստ ջրօգտագործողների ընկերությունների և ոռոգում ջրառ իրականացնող կազմակերպությունների՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` մինչև 2015 թվականի փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 2014 թվականի 2-րդ կիսամյակում ջրօգտագործողների ընկերությունների, «Սևան-Հրազդանյան ջրառ» և «Ախուրյան-Արաքս ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից փաստացի սպառված էլեկտրաէներգիայի քանակների մասին տեղեկատվություն` անհրաժեշտության դեպքում ճշգրտումներ կատարելու նպատակով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված