1 Դեկտեմբերի 2005, 2061 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 3-ի «Աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգը և քննությունների ծրագիրը հաստատելու մասին» N 123-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
որոշմամբ հաստատված` լիազորված մարմնի կողմից աուդիտորների որակավորման քննությունների անցկացման կարգի 6-րդ կետը «(այսուհետ` ծրագիր),» բառերից հետո լրացնել «ինչպես նաև լիազորված մարմնի կողմից այդ ծրագրի շրջանակներում հաստատված» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: