18 Դեկտեմբերի 2014, 1441 - Ա
«ԱՊԱՌԱԺ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵ¬ՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «ԱՊԱՌԱԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթեցման միջոցները`
1) Էքսել ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ ԼՊ 2 000 000 հատ
2) Էքսել ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ ՄՍ 2 000 000 հատ
3) Էքսել ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ Կոննեկտադետ 200 000 հատ
4) Ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ ԼՊ 1 000 000 հատ
5) Ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ ՄՍ 1 000 000 հատ
6) Ոչ էլեկտրական պատիճ-ճայթիչ ՔՍ 1 000 000 հատ
7) Ալիքատար քուղ (Դեղին) 5 000 000 մետր
8) Ալիքատար քուղ (Կանաչ) 3 000 000 մետր
9) Ալիքատար քուղ 3 000 000 մետր
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սահմանված կարգով ապահովել «ԱՊԱՌԱԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթեցման միջոցները երրորդ կողմին փոխանցելու դեպքում «ԱՊԱՌԱԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ ստացող կողմի, փոխանցվող ապրանքատեսակի և քանակի մասին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետում ապահովել «ԱՊԱՌԱԺ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պայթեցման միջոցների ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագրերի տրամադրումը: