18 Դեկտեմբերի 2014, 1439 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՆՅԱՐԴԱ¬ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՏՈՒՆ ԻՆՏԵՐՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 23-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՊՈԱԿ) բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի «Տարեցների շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների շրջանակներում հատկացնել 13,893.7 հազ. դրամ:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշման 1-ին կետով նախատեսված ֆինանսական միջոցները ՊՈԱԿ-ին հատկացնել սուբսիդիայի պայմանագիր կնքելու միջոցով:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր