Կառավարության որոշումներ

18 Դեկտեմբերի 2014, 1429 - Ա

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 72-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Երևանի N 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Ղարաբաղցյան-Շին» փակ բաժնետիրական ընկերության միջև 2014 թվականի հուլիսի 22-ին կնքված «ԲԸԱՁՁԲ14/16-Թ19» ծածկագրով պայմանագրի գինն ավելացնել 50,340.7 հազ. դրամով:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` առաջարկություններ ներկայացնել սույն որոշման 1-ին կետով լրացուցիչ պահանջվող ֆինանսական միջոցների վերաբերյալ: