Կառավարության որոշումներ

11 Դեկտեմբերի 2014, 1405 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ ենթակետով.
«7) քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար բժշկական կազմակերպություններ ուղեգրելուն ներկայացվող հիմնական պահանջները և ուղեգրող բժշկական կազմակերպություններին ու մարմիններին ուղեգրերի ձևաթղթեր հատկացնելու կարգը` համաձայն N 7 հավելվածի>>.
2) որոշման N 4 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ կետով.
«11. Պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն են ներկայացնում հաշվետվություն բժշկական կազմակերպությունում իրականացվող հերթագրումների մասին: Հաշվետվության ձևը, այն ներկայացնելու պարբերականությունը սահմանում է առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինը:>>.
3) որոշումը լրացնել նոր՝ N 7 հավելվածով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` անհրաժեշտության դեպքում՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համապատասխան հրամաններում և որոշումներում կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ և (կամ) լրացումներ։
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին անհրաժեշտության դեպքում՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում համապատասխան որոշումներում կատարել սույն որոշումից բխող փոփոխություններ և (կամ) լրացումներ։
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի հետ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրեր կնքած բժշկական կազմակերպությունների ցանկը տեղադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական կայք-էջում:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի
N 517 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 806-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի «Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպությունների ընտանեկան բժիշկների կողմից հիվանդների բուժման ուղեգրման կարգը և սպասարկման ձևերը հաստատելու մասին» N 211-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ուժը կորցրած ճանաչել՝
ա. որոշման 1-ին կետի «գ», «դ» և «զ» ենթակետերը,
բ. որոշման N 1 հավելվածի 7-րդ և 9-րդ կետերը.
2) որոշման N 2 հավելվածի`
ա. 1-ին կետում «պայմանները, պահանջներն ու ուղեգրման ձևը:>> բառերը փոխարինել պայմանները և պահանջները>> բառերով,
բ. 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման N 5 հավելվածի 3-րդ և 4-րդ կետերը:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Սոցիալական փաթեթի շահառուների առողջապահական փաթեթի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման, ինչպես նաև առողջապահական փաթեթի հասանելիության նպատակով էլեկտրոնային շտեմարանի ձեվավորման ու վարման կարգը հաստատելու մասին>> N 375-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետում « ներկայացնեն ուղեգիր` համաձայն N 1 ձևի,>> բառերը փոխարինել «ներկայացնեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ձևի ուղեգիր,>> բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի N 1 ձևը:
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի «Փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծառայողների ընտանիքի անդամներին ու փրկարարական ծառայության կենսաթոշակառուներին անվճար բժշկական օգնության ցուցաբերման կարգը և պայմանները սահմանելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին>> N 116-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված