Կառավարության որոշումներ

11 Դեկտեմբերի 2014, 1393 - Ա

«ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Սևան-Հրազդանյան-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` 2014 թվականի մայիսի 22-ի դրությամբ 40,666.9 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի գյուղում գտնվող Արենի-Խաչիկ 1-ին աստիճանի պոմպակայանի` 930.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենք-շինություններով (պոմպակայանի շենք` 665.1 քառ. մետր, փակ բաշխիչ կայան` 215.1 քառ. մետր, ծառայողական տնակ` 50.4 քառ. մետր), դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված 1.0206 հեկտար հողամասով ու նշված պոմպակայանի շարժական գույքով (կառուցվածքներ, փոխանցող հարմարանքներ)` համաձայն հավելվածի, և 310 բազմամյա տնկիներով (այսուհետ` գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով։
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը սույն որոշման 1-ին կետում նշված գույքն օտարել մրցույթով` որպես գույքի մեկ միավոր:
6. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2014 թվականի հուլիսի 2-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` 29,180.5 հազ. դրամ, որից անշարժ գույքը` 18,909.5 հազ. դրամ, իսկ շարժական գույքը (կառուցվածքներ, փոխանցող հարմարանքներ) և բազմամյա տնկիները` 10,271.0 հազ. դրամ.
2) մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը՝ 29,180.5 հազ. դրամ.
3) որ մրցույթի հաղթողը պարտավոր է վճարել նաև գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.0206 հեկտար հողատարածքի կադաստրային արժեքը՝ 3,490.5 հազ. դրամ, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված` 231.7 հազ. դրամ գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը).
4) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի օտարման արդյունքում, գնորդը, անհրաժեշտության դեպքում, հողամասով անցնող F=1000 մմ մետաղական խողովակաշարի սեփականատիրոջը պետք է տրամադրի սահմանափակ օգտագործման իրավունք (կամավոր սերվիտուտ)` խողովակաշարի շահագործման և վերանորոգման համար:
7. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
1) օտարվող գույքի համար առաջարկվող գինը.
2) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր մրցույթներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը նվազեցվում է վերջին մրցույթի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով, բայց ոչ պակաս գույքի գնահատված արժեքի 50 տոկոսից.
4) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ՝ գնորդ) գույքի վաճառքի գումարի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 231.7 հազ. դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
10. Սահմանել, որ մրցույթի հաղթողը գույքի վաճառքի գումարը վճարում է մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` սույն որոշման 1-ին կետով նախատեսված պոմպակայանի անշարժ գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, պոմպակայանի շարժական գույքի վաճառքի գումարը` «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, իսկ հողամասի կադաստրային արժեքը` «Շենքերի և շինու-թյունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին։
 

Հավելված