Կառավարության որոշումներ

4 Դեկտեմբերի 2014, 1369 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 902 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին» N 902 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) «Ներմուծում` ազատ շրջանառության համար», «Ներմուծում` անմաքս առևտրի խանութ» և «Ժամանակավոր ներմուծում» բառերը համապատասխանաբար փոխարինել «Բացթողում ներքին սպառման համար», «Անմաքս առևտուր», «Ժամանակավոր ներմուծում (ընդունում)», իսկ «Մաքսային տարածքում վերամշակում» բառերը՝ «Վերամշակում ներքին սպառման համար» և «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» բառերով.
2) 1-ին կետի «դ» ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխման համար արգելվող ապրանքների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ կետով.
«6. Կայուն օրգանական աղտոտիչների մասին Ստոկհոլմի կոնվենցիայի Ա և Բ հավելվածներում ներառված` ստորև նշված բույսերի պաշտպանության միջոցները
Անվանումը CAS գրանցման համարը ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը
Հավելված Ա
Ալդրին 309-00-2 2903 82 000 0
3808 50 000 9
Քլորդան 57-74-9 2903 82 000 0
3808 50 000 9
Դիելդրին 60-57-1 2910 40 000 0
3808 50 000 9
Էնդրին 72-20-8 2910 90 000 0
Հեպտաքլոր 76-44-8 2903 82 000 0
3808 50 000 9
Հեքսաքլորբենզոլ 118-74-1 2903 92 000 0
3808 50 000 9
Միրեքս 2385-85-5 2903 89 900 0
3808 91 200 0
Կամֆեքլոր (տոքսաֆեն) 8001-35-2 3808 50 000 9
Պոլիքլորացված դիֆենիլներ (ՊՔԴ),
պոլիքլորացված բիֆենիլներ (ՊՔԲ) 2903 99
3824 82 000 0
Հավելված Բ
ԴԴՏ (1-1-1 եռաքլոր-2,2-բիս(п-քլորֆենիլ) էթան) 50-29-3 2903 92 000 0
3808 50 000 9 »:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից: