4 Դեկտեմբերի 2014, 1350 - Ա
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթա-կետի «բ» պարբերությունը և 50-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի` Հայաստանի Հանրապետության կառավարական տուն 1 շենքի նիստերի և ընդունել-ությունների դահլիճների` 222,118.0 հազ. դրամ ընդհանուր արժեքով վերանորոգման աշխատանքները, ինչպես նաև «71356100. Տեխնիկական հսկողության ծառայություններ» միջանցիկ կոդով նախատեսված` 3,139.0 հազ. դրամ ընդհանուր արժեքով տեխնիկական հսկողության ծառայություններն ու «71242000. Նախագծերի պատրաստում, ծախսերի գնահատում» միջանցիկ կոդով նախատեսված` 980.0 հազ. դրամ ընդհանուր նախագծային փաստաթղթերի պատրաստման ծառայությունները ձեռք են բերվելու «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու: