4 Դեկտեմբերի 2014, 1361 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխացուցակը հաստատելու, տեղական սերմնարտադրողներից էլիտային և առաջին վերարտադրության սերմացուների ձեռքբերման գործընթացը կազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հուլիսի 29-ի N 971-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 911-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետի`
ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) կազմակերպել «Գյումրու սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերությունից 195 տոննա աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացուի և 2013 թվականի աշնանացանի համար ծրագրում ընդգրկված շահառուներից մինչև 2931.7 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի ձեռքբերումը` մեկ կիլոգրամը` 170 դրամով, և այն ծրագրի շրջանակներում կանխատեսվող՝ վերադարձվելիք` մինչև 1086,2 տոննա առաջին վերարտադրության սերմացուի հետ միասին (195 + 2931,7 + 1086,2 = 4212,9), սույն որոշման հավելվածում նշված չափաքանակներով, հատկացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին` կնքելով համապատասխան պայմանագրեր` սերմացուների հանձնման - ընդունման աշխատանքները նախատեսելով համապատասխան մարզկենտրոններում.»,
բ. 3-րդ ենթակետում «18000,0» թիվը փոխարինել «58000,0» թվով.
2) որոշման հավելվածի՝
ա. «Արագածոտն» տողում «75» թիվը փոխարինել «90» թվով,
բ. «Արմավիր» տողում «298» թիվը փոխարինել «306,3» թվով,
գ. «Լոռի» տողում «320» թիվը փոխարինել «350» թվով,
դ. «Կոտայք» տողում «6» թիվը փոխարինել «9,6» թվով,
ե. «Սյունիք» տողում «700» թիվը փոխարինել «835» թվով,
զ. «Վայոց ձոր» տողում «42» թիվը փոխարինել «66» թվով,
է. «Ընդամենը» տողում «3997» թիվը փոխարինել «4212,9» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։