Կառավարության որոշումներ

4 Դեկտեմբերի 2014, 1357 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1255-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 4-ի «Եվրոպական միության անդամ պետությունների և Եվրոպական միության շենգենյան դրույթները կիրառող Եվրոպական միության ոչ անդամ պետությունների քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին» N 1255-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եվրոպական միության անդամ պետությունների, Եվրոպական միության շենգենյան դրույթները կիրառող Եվրոպական միության ոչ անդամ պետությունների, ինչպես նաև մի շարք եվրոպական պետությունների քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին».
2) որոշման 1-ին կետը «Շվեյցարիայի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հետևյալ եվրոպական պետությունների` Վատիկանի, Սան Մարինոյի, Անդորրայի, Մոնակոյի և Չեռնոգորիայի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: