Կառավարության որոշումներ

24 Նոյեմբերի 2005, 2024 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ՄՇԱԿՈՒՅԹ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրության 19-րդ կետի պահանջը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ենթակայության «Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել`

ա) «Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեության դադարեցման գործընթացը.

բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված «Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատողների սոցիալական երաշխիքների իրականացումը` կապված նշված պետական հիմնարկի գործունեության դադարեցման հետ:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 3-րդ կետում նշված գույքը «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացվելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել այդ գույքի հետագա տնօրինման վերաբերյալ առաջարկություն: