Կառավարության որոշումներ

25 Փետրվարի 2004, 247 - Ա

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿ ԿԱՆԳԱՌՈՒՄ» ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ


        Քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նա— քաղաքացիներին մատուցվող սոցիալական ծառայությունների որակը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
        1. Հաստատել «Սոցիալական ծառայություններ մեկ կանգառում» փորձարարական ծրագիրը` համաձայն հավելվածի:
        2. «Սոցիալական ծառայություններ մեկ կանգառում» փորձարարական ծրագրի շրջանակներում Վանաձոր քաղաքում ստեղծել սոցիալական ծառայությունների համալիր կենտրոն (այսուհետ՝ համալիր կենտրոն):
        3. Համալիր կենտրոնի աշխատանքներում ներգրավել հետ—յալ սուբյեկտները (այսուհետ՝ սուբյեկտներ)՝
        ա) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Լոռու մարզային վարչություն.
        բ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի Վանաձորի տարածքային կենտրոն.
        գ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի — սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Լոռու N 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողով.
        դ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի աշխատակազմի Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալություն.
        ե) Հայաստանի Հանրապետության աշխատանքի — սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի «Հայաստանի Հանրապետության զբաղվածության ծառայություն» գործակալության Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոն.
        զ) Վանաձորի հասարակական կազմակերպություններ (համաձայնությամբ):
        4. Համալիր կենտրոնում ներդնել ինտեգրացված տեղեկատվական համակարգ — ստեղծել միացյալ ընդունարան:
        5. Համալիր կենտրոնի աշխատանքներում ներգրավված սուբյեկտների համատեղ բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով ստեղծել համալիր կենտրոնի խորհուրդ:
        6. Համալիր կենտրոնի սուբյեկտների միջ— տեղեկատվության փոխանակումն իրականացնել ինտեգրացված տեղեկատվական համակարգի միջոցով` պահպանելով «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:
        7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի — սոցիալական հարցերի նախարարին — Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին՝
         ա) մեկամսյա ժամկետում համատեղ մշակել — հաստատել՝
        համալիր կենտրոնի ինտեգրացված տեղեկատվական համակարգի տեխնիկական առաջադրանքը,
        համալիր կենտրոնի տվյալների բազաների պահպանման — համալիր կենտրոնի սուբյեկտների միջ— տվյալների փոխանակման կարգը.
        բ) եռամսյա ժամկետում համատեղ մշակել — հաստատել կենտրոնի գործունեության արդյունավետության գնահատման կարգը.
        գ) համակարգել համալիր կենտրոնի սուբյեկտների աշխատողների վերապատրաստման աշխատանքները:
        8. Համալիր կենտրոնի սուբյեկտների միջ— տեղեկատվության փոխանակումն իրականացնել ավտոմատ եղանակով՝ մեկ ինտեգրացված միասնական տեղեկատվական համակարգի միջոցով: Ինտեգրացված միասնական տեղեկատվական համակարգը բաղկացած է սուբյեկտների համար ընդհանուր սերվերից, որի վրա տեղակայվում են սուբյեկտների տեղեկատվական բազաները —, որին համակարգչային ցանցի միջոցով միացվում են սուբյեկտների աշխատանքային համակարգիչները:
        9. Հայաստանի Հանրապետության աշխատանքի — սոցիալական հարցերի նախարարին՝
        ա) ապահովել համալիր կենտրոնի ինտեգրացված տեղեկատվական համակարգի շահագործումը.
        բ) համակարգել «Սոցիալական ծառայություններ մեկ կանգառում» փորձարարական ծրագիրը:
        10. «Սոցիալական ծառայություններ մեկ կանգառում» փորձարարական ծրագիրն իրականացվելու է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության անմիջական աջակցությամբ: Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի շրջանակներում «Պադկո» կազմակերպությունը, ինչպես նա— այլ դոնոր կազմակերպություններ կտրամադրեն ծրագրի իրականացման համար անհրաժեշտ փորձագիտական — տեխնիկական օգնություն:
        11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
    
 

Հավելված
ՀՀ  կառավարության  2004  թվականի
                                                                                  փետրվարի 26-ի N  247   - Ն որոշման
Փ Ո Ր Ձ Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն   Ծ Ր Ա Գ Ի Ր

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԵԿ ԿԱՆԳԱՌՈՒՄ»

 

I. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԻՆՏԵԳՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

        1. Հայաստանի Հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում գտնվող խնդիրներից է սոցիալական ծառայությունների որակի բարձրացումը` այցելուների համար ծառայությունների մատչելիության — տեղեկատվության տրամադրման համակարգի բարելավման միջոցով:
        2. «Սոցիալական ծառայություններ մեկ կանգառում» ծրագրի հիմնական նպատակներն են՝
        ա) բարելավել բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների մատչելիությունը` սոցիալական բոլոր ծառայությունները կենտրոնացնելով մեկ հարկի տակ.
        բ) ապահովել տեղեկատվության մատչելիությունը, նվազեցնել սոցիալական ծառայություններ մատուցող գրասենյակների կողմից տեղեկանքների հավաքագրման — քաղաքացիների կողմից տեղեկանքների ներկայացման անհրաժեշտությունը.
        գ)  մշակել բողոքարկման պարզեցված ուղեցույց.
        դ) բարձրացնել քաղաքացիներին տրամադրվող սոցիալական ծառայությունների որակը` սոցիալական ոլորտում ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցության միջոցով.
        ե) տեղեկատվական բազաների փոխկապակցված համակարգի միջոցով բարելավել դիմումների ընդունման — տվյալների հավաստման գործընթացները.
        զ) աշխատակազմի ինտենսիվ — կանոնավոր վերապատրաստման միջոցով բարելավել սոցիալական ծառայությունների արդյունավետությունը.
        է) բարելավել քաղաքացիներին մատուցվող սոցիալական ծառայությունների որակը.
        ը) բարձրացնել սոցիալական ծառայությունների համար տրամադրված ֆինանսական — տեխնիկական միջոցների օգտագործման արդյունավետությունը:
       
II. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԿԵՆՏՐՈՆԻ
ՍՏԵՂԾՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
         
        3. Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնի ստեղծումից ակնկալվում են հետ—յալ արդյունքները՝
        ա) սոցիալական ծառայություններից օգտվելու կարիք ունեցող քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի մի—նույն վայրում դիմել կենսաթոշակի, աղքատության — գործազրկության նպաստի` որպես գործազուրկ հաշվառման, հաշմանդամության խմբորոշման — այլ  հարցերով.
        բ) քաղաքացիների սոցիալական սպասարկման կազմակերպման համար պահանջվող փաստաթղթերի թվի կրճատում.
        գ) սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում հասարակական  կազմակերպությունների ներգրավում։
        4. Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնի գործունեության համար կմշակվեն`
        ա) համալիր կենտրոնի ինտեգրացված տեղեկատվական համակարգի շահագործման — տեխնիկական առաջադրանքի ուղեցույց.
        բ) քաղաքացիների կողմից համալիր կենտրոն  ներկայացվող դիմումների, բողոքների ընդունման — դրանց քննարկման համար ուղեցույց .
        գ) համալիր կենտրոնի տվյալների բազայի պահպանության կարգ.
        դ) համալիր կենտրոնի աշխատողների վերապատրաստման ծրագիր.
        ե)  համալիր կենտրոնի գործունեության արդյունավետության գնահատման կարգ:
        Նշված փաստաթղթերն արտացոլելու են փորձարարական ծրագրի դրական արդյունքները, որոնք կարող են հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության համակարգի հետագա բարելավման համար: