27 Նոյեմբերի 2014, 1336 - Ա
«ԹԵԹԵՎԱՐԴ ԿՈՆՑԵՌՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Թեթևարդ կոնցեռն» փակ բաժնետիրական ընկերության` 19.4 տոկոս պետական բաժնետոմսերն անհատույց սեփականության իրավունքով փոխանցել «Թեթևարդ կոնցեռն» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Թեթևարդ կոնցեռն» փակ բաժնետիրական ընկերության` 19.4 տոկոս պետական բաժնետոմսերի` անհատույց սեփականության իրավունքով փոխանցման պայմանագրի կնքումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր