Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2014, 1296 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1307-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 8-ի «Մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 1307-Ա որոշման 1-ին կետի 15-րդ ենթակետում «մագիստրատուրա» բառը փոխարինել «ասպիրանտուրա» բառով, իսկ «2014 թվականի աշնանային» բառերը` «2018 թվականի ձմեռային» բառերով: