Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2014, 1291 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 631-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան`Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 4-ի «Ռադիոակտիվ թափոնների կառավարման կարգը հաստատելու մասին» N 631-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 2-րդ կետում`
ա. 4-րդ ենթակետում «մինչև 30 տարի կիսատրոհման պարբերությամբ ռադիոիզոտոպներ պարունակող ռադիոակտիվ թափոն» բառերը փոխարինել «100 օրվանից ավելի և մինչև 30 տարի կիսատրոհման պարբերությամբ ռադիոիզոտոպներ պարունակող ռադիոակտիվ թափոն: Այս դասի թափոններում թույլատրվում է 30 տարվանից ավելի կիսատրոհման պարբերությամբ ռադիոիզոտոպների այնպիսի պարունակություն, որի դեպքում ռադիոակտիվ թափոնների յուրաքանչյուր առանձին վերցրած փաթեթի տեսակարար ակտիվությունը չի գերազանցում 4000 Bq/g-ն, և ընդհանուր տեսակարար ակտիվության միջին արժեքը չի գերազանցում 400 Bq/g-ն» բառերով.
բ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ և 7-րդ ենթակետերով.
«6) ռադիոակտիվ թափոնի փաթեթ (waste package)՝ ռադիոակտիվ թափոնը կոնդիցիայի բերելու արդյունք, որը ներառում է թափոնի ձևը, տարան (տարաները) (կոնտեյները (կոնտեյներները) և ներքին արգելապատնեշները (կլանող նյութեր և այլն).
7) թափոնի ձև (waste form)՝ ռադիոակտիվ թափոնի մշակումից և (կամ) այն կոնդիցիայի բերելուց հետո թափոնի ֆիզիկական և քիմիական ձևը` մինչև փաթեթավորումը:».
2) հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. Շատ կարճ ապրող ռադիոակտիվ թափոն՝ մինչև 100 օր կիսատրոհման պարբերությամբ ռադիոիզոտոպներ պարունակող ռադիոակտիվ թափոն.».
3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Ռադիոակտիվ թափոնների կառավարման գործընթացը բաղկացած է ռադիոակտիվ թափոնների վերամշակման (նախնական մշակման, մշակման, կոնդիցիայի բերման), ռադիոակտիվ թափոնների պահեստարաններում կարճաժամկետ ու երկարաժամկետ պահման և գերեզմանոցներում թաղման փուլերից:».
4) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ռադիոակտիվ թափոնների նախնական մշակումը ռադիոակտիվ թափոնների կառավարման գործընթացի սկզբնական փուլն է, որի նպատակը ռադիոակտիվ թափոնների հավաքումն ու նախապատրաստումն է՝ դրանք ռադիոակտիվ թափոնների վերամշակման օբյեկտ և (կամ) պահեստարան և (կամ) գերեզմանոց հանձնելու համար:».
5) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Ռադիոակտիվ թափոնների նախնական մշակման փուլը ներառում է՝

1) ռադիոակտիվ թափոնների հավաքումն առաջացման վայրում.
2) ռադիոակտիվ թափոնների բնութագրումը և տարանջատումը` ըստ ֆիզիկական, քիմիական և ճառագայթային հատկությունների.
3) ռադիոակտիվ թափոնների քիմիական բաղադրության կանոնավորումը.
4) ռադիոակտիվ թափոնների ապաակտիվացումը:».
6) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Ռադիոակտիվ թափոնների մշակման փուլը ներառում է գործողություններ, որոնց նպատակն է ռադիոակտիվ թափոնների բնութագրերի փոփոխմամբ բարձրացնել դրանց անվտանգությունը: Ռադիոակտիվ թափոնների մշակման եղանակներն են՝
1) ռադիոակտիվ թափոնների ծավալի փոքրացումը` գոլորշիացման, մասնատման, մանրացման, մամլման, այրման, հալման և այլ մեթոդներով.
2) ռադիոակտիվ թափոններից ռադիոիզոտոպների հեռացումը` ֆիլտրման, նստվածքագոյացման, իոնային փոխանակման, մեմբրանային տեխնոլոգիաների և այլ մեթոդներով.
3) բաղադրության փոփոխումը` քիմիական մշակման մեթոդներով:».
7) հավելվածը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10.1-ին կետով.
«10.1. Ռադիոակտիվ թափոնները կոնդիցիայի բերելու փուլը ներառում է գործողություններ, որոնց նպատակն է փոխադրման, պահման և թաղման համար ընդունելի ռադիոակտիվ թափոնի փաթեթի ստեղծումը: Այդ փուլը ներառում է՝
1) ռադիոակտիվ թափոնների վերափոխումը կայուն պինդ վիճակի` ցեմենտավորման, բիտումավորման, ապակիացման կամ այլ մեթոդներով.
2) տեղադրումը հատուկ տարաների մեջ.
3) լրացուցիչ տարայի մեջ ռադիոակտիվ թափոնի մեկ կամ մի քանի փաթեթների տեղադրումը:».

8) 13-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«13. Շատ կարճ ապրող ռադիոակտիվ թափոնները պահվում են կիսատրոհման այլ պարբերություն ունեցող թափոններից առանձին:».
9) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Շատ ցածր ակտիվությամբ, ցածր ակտիվությամբ, ինչպես նաև կարճ ապրող միջին ակտիվությամբ ռադիոակտիվ թափոնները թաղվում են մերձմակերեսային գերեզմանոցներում, իսկ երկար ապրող միջին ակտիվությամբ և բարձր ակտիվությամբ ռադիոակտիվ թափոնները՝ միայն երկրաբանական ֆորմացիաներում կառուցված գերեզմանոցներում:».
10) 16-րդ կետից` «Ռադիոակտիվ թափոնների» բառերից հետո հանել «հավաքման,» բառը.
11) 24-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) ապահովում է օբյեկտում առաջացող` շատ կարճ ապրող ռադիոակտիվ թափոնների պահումը՝ մինչև դրանց տեսակարար ակտիվության համապատասխանելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1219-Ն որոշման հավելվածի 27-րդ կետով նախատեսված արժեքներին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: