Կառավարության որոշումներ

9 Նոյեմբերի 2005, 2017 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ելնելով «Դիլիջան» ազգային պարկի էկոհամակարգի վերականգնման, բնականոն զարգացման ու կայուն օգտագործման կանոնակարգման անհրաժեշտությունից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 47-րդ հոդվածի, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

11-րդ հոդվածի, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի «Դիլիջան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Դիլիջան» ազգային պարկի և «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 920-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝

որոշմամբ հաստատված՝ «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Դիլիջան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում` կառուցապատման նպատակով հողամասերը կարող են օրենքով սահմանված կարգով վարձակալությամբ տրամադրվել մինչև 25 տարի, իսկ տնտեսական գոտում՝ գյուղատնտեսական գործունեության իրականացման նպատակով՝ մինչև 10 տարի ժամկետներով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: