Կառավարության որոշումներ

13 Նոյեմբերի 2014, 1268 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի N 907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձանց և 1992 թվականին Հայաստանի Հանրապետության Արծվաշեն գյուղից բռնի տեղահանված անձանց աշխատանքային ստաժը սահմանող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 907-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) որոշման 7-րդ կետում «2014» թիվը փոխարինել «2015» թվով.
2) որոշման հավելվածի 4-րդ կետը`
ա. «հետևանքով» բառից հետո լրացնել «կամ այդ փաստաթղթերը ոչնչացվել են «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասում թվարկված դեպքերից որևէ մեկի արդյունքում` Հայաստանի Հանրապետություն տվյալ անձանց մուտք գործելուց և բնակություն հաստատելուց հետո» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետով կարգավորվող ստաժի սահմանման հետ կապված հարցերը վերաբերում են միայն մինչև Հայաստանի Հանրապետություն մուտք գործելն անձանց կողմից ձեռք բերված աշխատանքային ստաժին:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: