13 Նոյեմբերի 2014, 1265 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 835-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատակազմում ստեղծել բնակարանային ապահովման ծրագրերի իրականացման բաժին:
2. Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 12-ի «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը վերակազմակերպելու մասին» N 835-Ն որոշման N 2 հավելվածի «Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը լրացնել նոր՝ 4-րդ կետով.
«4. Բնակարանային ապահովման ծրագրերի իրականացման բաժին»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: