Կառավարության որոշումներ

13 Նոյեմբերի 2014, 1264 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1874-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1 ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի «Ծեր և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգն ու ծեր և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 1874-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 2.1-ին կետը «հիվանդություններ ունեցող» բառերից հետո լրացնել «կամ խորը մտավոր հետամնացությամբ հաշմանդամություն ունեցող կամ ծերունական փսիխոզով կամ ծանր արտահայտված սկլերոզով» բառերով.
2) 12.2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Քաղաքացին կարող է տուն-ինտերնատ ներկայանալ ուղեգիրը տալու օրվանից 7-օրյա ժամկետում:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12.3-րդ, 12.4-րդ և 12.5-րդ կետերով.
«12.3. Ուղեգիրն ստանալուց հետո սահմանված 7-օրյա ժամկետում տուն-ինտերնատ չներկայանալու դեպքում քաղաքացին ոչ ուշ, քան ուղեգրի ժամկետը լրանալու օրվանից 7 օրվա ընթացքում ուղեգիրը վերադարձնում է գործակալություն` գրավոր տեղեկացնելով տուն-ինտերնատ չգնալու պատճառների մասին.
1) հարգելի պատճառների դեպքում (հիվանդություն, հարազատի հիվանդություն կամ մահ և այլն) գործակալությունը տրամադրում է նոր ուղեգիր.
2) քաղաքացին տուն-ինտերնատ չներկայանալու համար գործակալություն հարգելի պատճառներ չներկայացնելու կամ սույն որոշման հավելվածի սույն կետով սահմանված ժամկետում գործակալություն չներկայանալու դեպքում գործակալությունը դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է նախարարություն՝ քաղաքացուն հաշվառումից հանելու համար:
12.4. Սահմանված ժամկետում տուն-ինտերնատ չներկայանալու կամ ուղեգիրը գործակալություն չվերադարձնելու մասին տեղեկանալու դեպքում նախարարությունը քաղաքացուն հանում է հաշվառումից՝ դրա մասին տեղեկացնելով համապատասխան գործակալությանը:
12.5. Հաշվառված քաղաքացու ուղեգրումը տուն-ինտերնատ կարող է հետաձգվել քաղաքացու կամ նրա խնամակալի կողմից գործակալություն ներկայացված դիմումի (հիմնավոր պատճառների՝ առողջական խնդիրներ, հարազատի մահ, եղանակային պայմաններ և այլն) հիման վրա` մինչև 6 ամիս ժամկետով: Գործակալությունը քաղաքացու դիմումի մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է նախարարությանը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: