6 Նոյեմբերի 2014, 1255 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 832-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1019-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, գումար հատկացնելու և գույք հանձնելու մասին» N 832-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 41-րդ կետով.
«41. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին սույն որոշման 4-րդ կետով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով նախատեսված գումարի հաշվին գրասենյակային գույքի ձեռքբերումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշմամբ հաստատված ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և դրանց համար սահմանված առավելագույն գները գերազանցող գներով:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի
N 1414-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1019-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 31-րդ կետով.
«31. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին սույն որոշման 1-ին կետով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով նախատեսված գումարի հաշվին համա-կարգչային տեխնիկայի ձեռքբերումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշմամբ հաստատված ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և դրանց համար սահմանված առավելագույն գները գերազանցող գներով:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: