27 Նոյեմբերի 2014, 1324 - Ա
«ԽՆԿԻԿՅԱՆ ԸԴՎԱՆՍԴ ԷԼԵՔԹՐՈՆԻՔՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԱԼՅԱՆՍ» ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 2 հավելվածի 8-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Մերժել «ԽՆԿԻԿՅԱՆ ԸԴՎԱՆՍԴ ԷԼԵՔԹՐՈՆԻՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (պետական ռեգիստրի գրանցման համարը` 290.110.827640) «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ ՄԱՐՍ» փակ բաժնետիրական ընկերության տարածքում լուսատեխնիկական սարքերի արտադրության համար շահագործողի թույլտվության տրամադրման հայտը` «ԽՆԿԻԿՅԱՆ ԸԴՎԱՆՍԴ ԷԼԵՔԹՐՈՆԻՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված գործարար ծրագրի` ազատ տնտեսական գոտու ստեղծման նպատակներին անհամապատասխանության հիմքով: