Կառավարության որոշումներ

24 Նոյեմբերի 2005, 2009 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 393-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի մշակման 2005 թվականի ծրագիրն ու Հայաստանի Հանրապետության ստանդարտացման 2005 թվականի ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 876-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 393-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածի 13-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: