Կառավարության որոշումներ

13 Հոկտեմբերի 2005, 2006 - Ն

«ԳԻՐՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հիմնադրել «Գիրք» հիմնադրամ:

2. Հաստատել`

ա) «Գիրք» հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) «Գիրք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ «Գիրք» հիմնադրամի անունից հանդես եկող պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունն է:

4. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր» հոդվածով): Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացնել 100.0 հազ. դրամ՝ որպես գույքային ներդրում «Գիրք» հիմնադրամին տրամադրելու համար։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: