15 Նոյեմբերի 2005, 2000 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 110 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 432 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի «Բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունների և փայատերերի հետ փոխհաշվարկ կատարելու կարգը հաստատելու մասին» N 110 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետում «մասը յուրաքանչյուր փայատերի համար ճանաչվում է որպես պետական պարտք, և այն փոխհատուցվում է» բառերը փոխարինել «մասի դիմաց յուրաքանչյուր փայատիրոջը տրամադրվում է դրամական օգնություն» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 2-ի «Անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերի ներդրած միջոցների դիմաց առաջացած պետական պարտքի ձևակերպման, սպասարկման և փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 432 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
որոշման մեջ`
ա) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի կողմից Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց դրամական օգնության տրամադրման կարգը հաստատելու մասին».
բ) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի կողմից Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց դրամական օգնության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի».
գ) 1-ին կետով հաստատված` անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերի ներդրած միջոցների դիմաց առաջացած պետական պարտքի ձևակերպման, սպասարկման և փոխհատուցման կարգը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
դ) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի «բ» ենթակետը և 4-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: