Կառավարության որոշումներ

6 Նոյեմբերի 2014, 1243 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման ամբողջ տեքստում և որոշմամբ հաստատված կարգի ամբողջ տեքստում «ֆինանսների և էկոնոմիկայի» բառերը փոխարինել «ֆինանսների» բառով.
2) որոշման 1-ին կետով հաստատված պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգի՝
ա. 2-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված անշարժ և յուրաքանչյուր միավոր` հինգ մլն դրամից ավելի գնահատված արժեքով շարժական գույքի օտարումից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ, հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված յուրաքանչյուր միավոր` մինչև հինգ մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարումից ստացված դրամական միջոցների 80 տոկոսն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 20 տոկոսը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ սույն կարգի 17.1-ին կետով նախատեսված գույքի պահառության նպատակով:»,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված անշարժ և յուրաքանչյուր միավոր` հինգ մլն դրամից ավելի գնահատված արժեքով շարժական գույքի օտարման մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացմամբ` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությամբ:
Հիմնարկներին և կազմակերպություններին ամրացված յուրաքանչյուր միավոր` մինչև հինգ մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի (բացառությամբ լրիվ մաշված, օգտագործման համար ոչ պիտանի գույքի) օտարման մասին որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով (այսուհետ` հրաման)` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի համաձայնությամբ: Ընդ որում, շարժական գույքի (միավորի) օտարումն իրականացվում է աճուրդով` սույն կարգի 141-19-րդ կետերի պահանջներին համապատասխան:»,
գ. 5-րդ կետը «որոշումը» բառից հետո լրացնել «կամ հրամանը» բառերով,
դ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին կետով.
«17.1. Սույն կարգին համապատասխան` գույքն օտարելու նպատակով հիմնարկներին ամրացված յուրաքանչյուր միավոր` մինչև հինգ մլն դրամ գնահատված արժեքով շարժական գույքի օտարման մասին հրամանն ուժի մեջ մտնելուց հետո գույքը տեղափոխվում է վարչության կողմից նախատեսված տարածք՝ գույքի պահառությունը կազմակերպելու նպատակով: Ընդ որում, սահմանված կարգով չօտարվելու դեպքում շարժական գույքը վերադարձվում է համապատասխան հիմնարկ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: