15 Նոյեմբերի 2005, 1999 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 229 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 12-ի «Անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվ բնակելի տների փայատերերին փոխհատուցվող գումարների հատկացման ժամանակացույցի մասին»
N 229 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
« ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՓԱՅԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՌՈՒԲԼՈՎ
ՎՃԱՐՎԱԾ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ
-------------------------------------------------------------------------------------------------
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի կողմից Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց դրամական օգնության տրամադրման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցում նշված ժամկետներին համապատասխան` յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի հետ միասին Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել փայատերերին տրամադրվող գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեների նախագծերում ներառելու հնարավորությունների մասին հարցը:
3. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ժամանակացույցում չընդգրկված այլ անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների անդամների կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված փաստաթղթերի հիման վրա դրամական օգնության տրամադրումն իրականացնել 2010 թվականից հետո: