30 Հոկտեմբերի 2014, 1228 - Ն
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ԵՆԹԱՀՍԿՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ, ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 31-րդ կետերի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) անասնաբուժական վերահսկողության ենթակա օբյեկտների համատեղ ստուգումների իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) Եվրասիական տնտեսական միության տարածքում արտադրված ենթահսկման ապրանքների նմուշառման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) Եվրասիական տնտեսական միության կազմակերպությունների և Երրորդ երկրների կազմակերպությունների ռեեստրների վարման միասնական կարգը` համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված