Կառավարության որոշումներ

30 Հոկտեմբերի 2014, 1242 - Ն

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ (ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող միասնական սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) պարզեցնող, զտող նյութերի, ֆլոկուլյանտների և սորբենտների հիգիենիկ կանոնակարգերը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) կատալիզատորների կիրառման հիգիենիկ կանոնակարգերը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) անջատող և տեխնոլոգիական լուծիչների կիրառման հիգիենիկ կանոնակարգերը՝ համաձայն N 4 հավելվածի.
5) խմորիչների համար սննդանյութերի կիրառման հիգիենիկ կանոնակարգերը` համաձայն N 5 հավելվածի.
6) տեխնոլոգիական այլ գործառնական նշանակության օժանդակ միջոցների կիրառման հիգիենիկ կանոնակարգերը՝ համաձայն N 6 հավելվածի.
7) սննդամթերքի արտադրությունում կիրառման համար թույլատրված ֆերմենտային միջոցների ցանկը՝ համաձայն N 7 հավելվածի.
8) սննդամթերքի արտադրության ժամանակ թույլատրված ֆերմենտային միջոցների մոբիլիզացման համար օժանդակ միջոցների (նյութեր և կապողներ) ցանկը` համաձայն N 8 հավելվածի:
2. Սույն որոշումը գործում է մինչև վերահսկողության ենթակա տվյալ ապրանքների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տեխնիկական կանոնակարգի կիրառումը Հայաստանի Հանրապետությունում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: