30 Հոկտեմբերի 2014, 1237 - Ն
ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՆՆԴԱՅԻՆ ԱՐԺԵՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱ¬ՀԱՆՋՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՁԿԱՆ, ԽԵՑԳԵՏՆԱԿԵՐՊԵՐԻ, ՓԱՓԿԱՄՈՐԹԵՐԻ, ԵՐԿԿԵՆՑԱՂՆԵՐԻ, ՍՈՂՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱԿԱԲՈՒԾԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Սննդամթերքի անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 14-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1) սանիտարահամաճարակային հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող սանիտարահամաճարակային և հիգիենիկ միասնական պահանջները՝ համաձայն N 1 հավելվածի.
2) սննդամթերքի անվտանգության և սննդային արժեքին ներկայացվող պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի.
3) միասնական սանիտարական պահանջներով սահմանված ապրանքների ցանկը՝ համաձայն N 3 հավելվածի.
4) պահածոյացված սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջները՝ համաձայն N 4 հավելվածի.
5) ձկան, խեցգետնակերպերի, փափկամորթերի, երկկենցաղների, սողունների և դրանց վերամշակման մթերքների անվտանգության մակաբուծական ցուցանիշները՝ համաձայն N 5 հավելվածի.
6) վիտամինների, վիտամինանման նյութերի և հանքային նյութերի ձևեր` հարստացված սննդամթերքի (բացառությամբ հատուկ նշանակության սննդամթերքի, վաղ հասակի երեխաների համար նախատեսված սննդամթերքի և կենսաբանական ակտիվ հավելումների) արտադրությունում օգտագործելու համար՝ համաձայն N 6 հավելվածի.
7) մարզիկների սննդում նախատեսված և դիետիկ (բուժիչ ու կանխարգելիչ) սննդի հատուկ նշանակության սննդամթերքի (բացառությամբ վաղ հասակի երեխաների համար սննդամթերքի) արտադրության ժամանակ օգտագործվող վիտամինների, վիտամինանման նյութերի և հանքային նյութերի ձևերը՝ համաձայն N 7 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: