Կառավարության որոշումներ

15 Նոյեմբերի 2005, 1990 - Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի

N 1027-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ձորաղբյուրի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, քաղաքացիների սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0.1 հեկտար վարելահողը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` հասարակական կառուցապատման համար: